Լրահոս

29.06.2012 00:55


Շարունակվում են տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները

Շարունակվում են տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես.2012 թվականի հուլիսի 2-ից գործարկվելու են նաև Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Երևանյան փողոցում (Երևան-Արմավիր ճանապարհ) նոր տեղադրված երթևեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը