Լրահոս

29.06.2012 09:38


«Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի (ԴԿՏՀ) ներդրման ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարներները»

«Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի (ԴԿՏՀ) ներդրման ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարներները»

Ս/թ. հունիսի 29-ին` ժամը 12:00-ին, Երևան քաղաքում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակում (Հասցեն` ՀՀ ք. Երևան, Պետրոս Ադամյան փող., 14 շենք) տեղի կունենա «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի (ԴԿՏՀ) ներդրման ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարներները» թեմայով աշխատանքային հանդիպում:

Հանդիպումը կազմակերպվում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՀՀ Կրթության գիտության նախարարության (ԿԳՆ) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աջակցությամբ:

Հանդիպման նպատակն է ներկայացնել ԴԿՏՀ ներդրման արդյունքները, արձանագրած հաջողությունները, առկա դժվարությունները և հետագա պլանները:

Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը ՀՀ դպրոցներում ներդրվել է ՀՀ ԿԳՆ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ԳՈՒՄ ՀԿ-ի միջև 2011թ. օգոստոսին կնքված քառակողմ համագործակցության հուշագրի շրջանակներում:

Հանդիպմանը կմասնակցեն  ՀՀ ԿԳՆ ԿՏԱԿ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի, դպրոցների,  տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Այս խորագրի վերջին նյութերը