Քննարկումների օրակարգում են տեխնոլոգիական սեկտորի և պետության միջև համագործակցության խնդիրները
Տեխնոլոգիական սեկտորի և պետության միջև համագործակցության խնդիրներն այս անգամ կքննարկվեն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակներում հունիսի 29-ից հուլիսի 1-ը Աղվերանի «Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում: Օրակարգում ներառված են հետևյալ թեմաները.
Տեխնոլոգիական ոլորտում առկա պետական գնումների հետ կապված խնդիրների քննարկում
Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներ. հասանելիություն, ունիվերսալ ծառայություններ, լոկալ միջոցների զարգացման նախաձեռնություններ
Բջջային և ֆիքսված համարների փոխարկելիության խնդիրներ
Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների պետական կառավարման համակարգի կառուցվածքը և գործառույթները: Այդ ուղղությամբ ոլորտի հետագա գործողությունների ծրագիրը
Ինժեներական զարգացման ռազմավարությունը` որպես ՀՀ արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականության ռազմավարության մաս:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), աջակիցը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովից, USAID/EDMC ծրագրից, «իԴրամ», ԷյԴիՍի, «Յուքոմ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա», «Քոփի Սերվիս», «Աստրոմաֆս», ընկերթություններից, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնից, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամից և այլ կազմակերպություններից:
«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի նպատակն է մեկ հովանու ներքո հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և քննարկել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտին առնչվող առաջնային խնդիրները։