Լրահոս

28.06.2012 17:22


Արմեն Գևորգյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետին

Արմեն Գևորգյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:

Ա. Գևորգյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Նվեր Պողոսյանին: Նա հատկապես բարձր է գնահատել Ն. Պողոսյանի ջանքերը` մարզում նախորդ տարիների կուտակած պարտքերի մարման, վարչարարության բարելավման ուղղությամբ:

Ներկայացնելով նորանշանակ մարզպետին` փոխվարչապետը նկատել է, որ նա նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է մարզի թե՛ տեղական ինքնակառավարման, թե՛ տարածքային կառավարման մարմիններում, իսկ պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես անդրադարձել է մարզում առկա խնդիրներին: Փոխվարչապետը հաջողություն է մաղթել Ռ. Գրիգորյանին` վստահություն հայտնելով, որ նա կկարողանա սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականությունը և իր ներդրումը կունենա տարածքային կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների գործում:

Այս խորագրի վերջին նյութերը