Լրահոս

28.06.2012 16:40


Հացի հետ բանանի տուփերի քիմիական նյութերն ենք ուտում

Հացի հետ բանանի տուփերի քիմիական նյութերն ենք ուտում

«Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» նախագահ Մելիտա Հակոբյանը այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ վատ սննդի և աղտոտված օդի հետևանքով երիտասարդացել են ինսուլտները, ինֆարկտները, աճել են քաղցկեղի և ալերգիաների դեպքերը։

Նա խորհուրդ է տալիս խուսափել չարիք հանդիսացող գազավորված ըմպելիքներից և ընդհնարապես արհեստական ներկանյութեր պարունակող ու ակնհայտ վառ գույն ունեցող ապրանքներից, այդ թվում՝ վառ վարդագույն երշիկներից և չինական մատչելի խաղալիքներից։

Հացամթերքի 1/3-ն էլ անհայտ ծագման է, թերի մակնշված.

–Նույն մեքենայով և՛ հաց են տեղափոխում, և՛ մարդ։ Հացն էլ՝ բանանի տուփերում: Իսկ բանանը տեղափոխվում է հատուկ քիմիական նյութերով, որպեսզի շուտ չհասունանա, ու այդ տուփերի հետ մենք դա ուտում ենք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը