Լրահոս

28.06.2012 16:14


Իրանը դադարեցրել է իր գազի մատակարարումը Թուրքիային

Իրանը դադարեցրել է  իր գազի մատակարարումը Թուրքիային

Իրանն այսօր դադարեցրել է իր գազի մատակարարումը Թուրքիային: Այս մասին, թուրքական «Սաբահ» թերթի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկ ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե որն է դրա պատճառը:

Ավելի վաղ Թուրքիան դիմել էր Միջազգային միջնորդ դատարան՝ նվազեցնելու Իրանից ներկրվող գազի գինը: Դրանից առաջ էլ Թուրքիան Միջազգային միջնորդ դատարան էր դիմել՝ ընդգծելով, որ Իրանը չի ապահովել պայմանագրով նախատեսված գազի մատակարարման ծավալը:

Այս խորագրի վերջին նյութերը