Լրահոս

28.06.2012 15:50


Հայ-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հայ-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Այսօր ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է անցկացրել հայ-ադրբեջանական շփման գծում: Այս անգամ այն անցկացվել է Ղազախի շրջանում:

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Անթալ Խերդիչը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Ուիլյամ Փրայորը:

Այս խորագրի վերջին նյութերը