Լրահոս

28.06.2012 15:42


Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը...

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը...

Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, ս/թ հունիսի 29-ին՝ առավոտյան ժամը 7:00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 18:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի` Աճառյան փողոցի ուղեանցից մինչև Հերացի փողոց իջնող հատվածում:

Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է  Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր Կենտրոն երթևեկել  Դավիթ Բեկի փողոցով կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով և Ազատության պողոտայով:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը