Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը Նարեկ Սարգսյանի հարցազրույցի վերաբերյալ
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «168 ժամ» թերթի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհուրդը կարծես թե զբաղվում է զուտ քաղաքաշինական հարցերով, պատասխանել էր.
«Դա փաստ է, և Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերն այդ երևույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային խորհրդի նախագահի փեսան (Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դստեր ամուսինը` Սարհատ Պետրոսյանը.-լրագրող) այդ ակտիվ կազմակերպություններից մեկի ղեկավարն է: Այդ երիտասարդն ագրեսիվ կերպով, շատ դեպքերում՝ սխալ ուղղորդված, իմ դեմ գործողություններ է կատարում` բոլոր հարցերն անմիջապես տեղափոխելով Հանրային խորհուրդ: Ցանկացած նախաձեռնություն` Հրապարակի մետրոյի հարևանությամբ հյուրանոցի կառուցում, Տոնավաճառի հետ կապված նախագիծ կամ այլ ծրագիր, արձագանք է ստացել և քննարկման դրվել Հանրային խորհրդում: Կարելի է ասել, որ Հանրային խորհուրդը վերածվել է քաղաքաշինական խորհրդի: Տպավորությունն այնպիսին է, որ նման կազմակերպություններն ուղղակի կերպով ազդում են Հանրային խորհրդի վրա»:
Ստորև ներկայացնում ենք Հանրային խորհրդի նախագահ ՎազգենՄանուկյանի մեկնաբանությունը Նարեկ Սարգսյանի` «168 ժամ» թերթում հրապարակված հարցազրույցի վերաբերյալ.
«ՀՀ Հանրային խորհուրդն ունի 12 հանձնաժողով և 69 ենթահանձնաժողով, և իր գործունեության 3 տարիների ընթացքում բազմաթիվ հարցեր է բարձրացրել՝ գիտության, կրթության, բնապահպանության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հեռուստատեսության, պետաիրավական և այլ ոլորտների խնդիրների հետ կապված: Սակայն Հանրային խորհուրդն առաջին հերթին բարձրաձայնել է այն խնդիրների մասին, որոնք հանրությունն է կարևորել և առաջ քաշել:
Վերջին շրջանում հանրության և հատկապես երիտասարդության կողմից կարևորվում են բնապահպանական և քաղաքաշինական խնդիրները, և պատահական չէ, որ բազմաթիվ հարցերի հետ միասին ՀԽ նախագահն ակտիվորեն մասնակցեց Հանրային խորհրդում կազմակերպված հանրային քննարկումներին՝ կապված Մաշտոցի պուրակի և Ծածկած շուկայի խնդիրների հետ:
Զարմանալի է, որ Երևանի գլխավոր ճարտարապետը, որ կարծես թե ինքը պետք է մտահոգված լիներ հանրության առջև ծառացած քաղաքաշինական խնդիրներով, անձնավորում և պիտակավորում է Հանրային խորհրդի ակտիվությունն այդ ոլորտում` բավականին հիստերիկ ձևով և բարեկամական կապերի ծիծաղելի ու անտեղի փաստարկներով: Ինչպես երևում է, Հանրային խորհուրդը խանգարում է գլխավոր ճարտարապետին, սակայն ո՞ր հարցում…
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ լինելով քաղաքի գլխավոր ճարտարապետ՝ կարելի էր Երևանն ուզածի պես և անպատիժ մնալով քանդել կամ ձևափոխել՝ պատճառաբանելով, թե դա նախագահի կան վարչապետի հրամանն է, արանքում էլ հսկայական գումարներ աշխատել:
Ժամանակն է համակերպվել այն մտքի հետ, որ հասարակությունն ուշադիր հետևում է այն բոլոր հարցերին, որոնք կապված են քաղաքաշինության և Երևանի ապագայի հետ:
Հանրային խորհուրդը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել հանրությանը հուզող խնդիրները` այդ թվում նաև քաղաքաշինական, և հետամուտ է լինելու դրանց լուծմանը` հավատարիմ մնալով իր գործունեության գլխավոր նպատակին, այն է` քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում»:
Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը Նարեկ Սարգսյանի հարցազրույցի վերաբերյալ
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «168 ժամ» թերթի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհուրդը կարծես թե զբաղվում է զուտ քաղաքաշինական հարցերով, պատասխանել էր.
«Դա փաստ է, և Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերն այդ երևույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային խորհրդի նախագահի փեսան (Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դստեր ամուսինը` Սարհատ Պետրոսյանը.-լրագրող) այդ ակտիվ կազմակերպություններից մեկի ղեկավարն է: Այդ երիտասարդն ագրեսիվ կերպով, շատ դեպքերում՝ սխալ ուղղորդված, իմ դեմ գործողություններ է կատարում` բոլոր հարցերն անմիջապես տեղափոխելով Հանրային խորհուրդ: Ցանկացած նախաձեռնություն` Հրապարակի մետրոյի հարևանությամբ հյուրանոցի կառուցում, Տոնավաճառի հետ կապված նախագիծ կամ այլ ծրագիր, արձագանք է ստացել և քննարկման դրվել Հանրային խորհրդում: Կարելի է ասել, որ Հանրային խորհուրդը վերածվել է քաղաքաշինական խորհրդի: Տպավորությունն այնպիսին է, որ նման կազմակերպություններն ուղղակի կերպով ազդում են Հանրային խորհրդի վրա»:
Ստորև ներկայացնում ենք Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը Նարեկ Սարգսյանի` «168 ժամ» թերթում հրապարակված հարցազրույցի վերաբերյալ.