Սամուել Էտո՛Օ–ին, հարկերից խուսափելու համար, մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում
Բարսելոնայի դատախազությունը կամերունցի ֆուտբոլիստ, «Անժի» ակումբի հարձակվող Սամուել Էտո'Օ–ին հարկերը չվճարելու պատճառով մեղադրանք է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է «expansion.com» կայքը:
Իրավապահ մարմինների տվյալներով` 2006-09թթ. «Բարսելոնա»-ում հանդես գալու տարիներին կամերունցի ֆուտբոլիստը 3,5 մլն եվրոյի հարկ չի վճարել: Որպեսզի նվազեցնի պայմանագրերից ստացված վճարումների հարկերը, նա Հունգարիայում և Իսպանիայում երկու ընկերություն է գրանցել:
Աշխարհահռչակ ֆուտբոլիստին մեղադրանք առաջադրվել է 4 կետով, և եթե մեղավոր ճանաչվի, նրան մինչև 5 տարվա ազատազրկում, ինչպես նաև 21 մլն եվրոյի չափով տուգանք է սպառնում: