Հունաստանի նախագահը ԵՄ գագաթնաժողովին մեկնելիս կօգտվի էկոնոմ կարգից
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը Բրյուսելի համաեվրոպական գագաթնաժողովին է մեկնում էկոնոմ կարգով: Հունաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ երկրի նախագահը հունական պատվիրակության մյուս անդամների հետ Բրյուսել է մեկնում «Aegean Airlines» ընկերության ինքնաթիռով:
«Նախագահը կօգտվի էկոնոմ կարգից, ինչը պետք է օրինակ ծառայի կառավարության մյուս անդամների համար»,–ասվում է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Գագաթնաժողովում նա կփոխարինի երկրի վարչապետ Անտոնիս Սամարասին, ով վերջերս աչքի վիրահատության է ենթարկվել:
Նշենք, որ ԵՄ գագաթնաժողովը կշարունակվի երկու օր և կավարտվի հունիսի 29-ին: