Լրահոս

28.06.2012 13:29


Մամեդյարով. «Փարիզյան հանդիպման ժամանակ մեզ նոր առաջարկներ չեն ներկայացվել»

Մամեդյարով. «Փարիզյան հանդիպման ժամանակ մեզ նոր առաջարկներ չեն ներկայացվել»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր պորտուգալացի գործընկեր Պաուլու Պորտաշի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ մեկնաբանել է հունիսի 18-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած  հանդիպումը, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը։

–Փարիզյան հանդիպման ժամանակ նոր առաջարկներ չեն ներկայացվել մեզ: Մենք շարունակում ենք բանակցային գործընթացը, սակայն կցանկանայինք աշխատել խաղաղության մեծ համաձայնագրի վերջնական տարբերակի վրա: Համանախագահները տարածաշրջան կժամանեն հուլիսի կեսերին՝ հակամարտող կողմերի հետ բանակցությունները շարունակելու համար,–նշել է Մամեդյարովը:

Այս խորագրի վերջին նյութերը