Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Սենատի նախագահի հետ
ՀՀ ԱԳՆ–ից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի նախագահ Նոել Կինսելլային: Քննարկման հիմնական թեման հայ-կանադական միջխորհրդարանական հարաբերություններն էին, և երկու կողմերը գոհունակությամբ շեշտեցին դրանց բավարար մակարդակը:
Դեսպան Եգանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ շնորհակալություն հայտնելով կանադական կողմին հավասարակշիռ դիրքորոշման համար։
ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման համար՝ նշելով, որ ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է։
Սենատի նախագահի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, որի արդյունքն էին Ցյուրիխի արձանագրությունները, որոնք, ցավոք, չեն հարգվում թուրքական կառավարության կողմից։