ԱԱԾ–ն է՛լ ավելի վերահսկելի կդարձնի աֆրկացիների մուտքը մեր երկիր
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն ասել է, որ ԱԱԾ–ն մտադիր է էլ ավելի վերահսկելի դարձնել Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը մեր երկիր, այդ պատճառով կառավարության նախկին որոշման փոփոխության անհրաժեշտություն է առաջացել։
–Վերջին շրջանում արձանագրվել է Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների կողմից Եվրոպա մեկնելու համար ՀՀ տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու փորձերի աճ: Նշված կոնտինգենտի անձինք ժամանում են Հայաստան և գտնվում այստեղ անօրինական կերպով կամ ձևական ստեղծված ֆիրմաների միջնորդության հիման վրա փորձում են ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ, որի հետևանքով դրանց հոսքը կարող է դառնալ անկառավարելի և ստեղծել բազմաթիվ խնդիրներ, ինչպես սոցիալական, դեմոգրաֆիական, առողջապահական (հաշվի առնելով նշված երկրներում ՁԻԱՀ-ի և այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությունը), այնպես էլ քրեածին բնույթը,-ասել է նա:
Այսպիսով, Աֆրիկյան մայրցամաքի 40 պետությունները կընդգրկվեն այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ, և միայն հրավերի հիման վրա այդ երկրների քաղաքացիները կկարողանան գալ Հայաստան։

7or.am