Լրահոս

28.06.2012 11:35


Իսպանիայում մոծակների տարածմանը նապստելու համար 400 եվրոյով կտուգանեն

Իսպանիայում մոծակների տարածմանը նապստելու համար 400 եվրոյով կտուգանեն

Իսպանիայի Բադալոնա քաղաքի իշխանությունները հավանության են արժանացրել այն օրինագիծը, համաձայն որի՝ սպիտակափայլ մոծակների տարածումը կհետապնդվի տուգանքով: Այս մասին հայտնում է «Եվրոմագ»-ը:

Կտուգանվեն բոլոր նրանք, ովքեր իրենց բակերում կունենան տակառներ, անուշադրության մատնված լողավազաններ և այլն, այսինքն՝ այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ են մոծակների տարածման համար: Ջուրը այդ միջատների բազմացման հիմնական աղբյուրն է:

Առողջապահության քաղաքային խորհրդի ղեկավար Դևիդ Գոմեսը բացատրել է, որ մոծակի այդ տեսակի դեմ պայքարը վաղուց է տարվում: Տարեկան 40 հազար տեղեկատվական թռուցիկներ են բաժանվում, որտեղ մանրամասն ասվում է, թե ինչպես պետք է կանխել մոծակների տարածումը:

«Հուսով ենք, հերթը տուգանելուն չի հասնի: Մենք բոլոր քաղաքացիներին կոչ ենք  անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այս խնդրին»,-ասել է Գոմեսը:

Սահմանված նորմերի խախտման դեպքում տուգանքի չափը  400 եվրո է կազմում:

Այս խորագրի վերջին նյութերը