ԼՂՀ ԱԺ–ն հաստատել է 2011թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը
Հունիսի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր ԼՂՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը, որը, համաձայն կանոնակարգային պահանջի, քննության առնվեց հատուկ ընթացակարգով։ Կառավարության լիազորմամբ ներկայացնելով այն՝ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշեց, որ տարեկան բյուջեի կատարողականը, ըստ սահմանված ժամանակացույցի, հանգամանալի քննարկվել է խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ու խումբ-խմբակցություններում՝ գործադիր իշխանության լիազորած ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Ապա նա, մակրոտնտեսական ցուցանիշների տեսքով, բնութագրեց հաշվետու տարում կառավարության սոցիալ-տնտեսական գործունեությունը։
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ հաշվետու տարում, մասնավորապես, տնտեսական աճը կազմել է 9,1 տոկոս, անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 135.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 118.2 մլրդ դրամի դիմաց. մեկ շնչի հաշվով այն կազմել է 936.1 հազ. դրամ՝ նախորդ տարվա 823.2 հազ. դրամի դիմաց։ Այդ համատեքստում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 45.8 մլրդ դրամ (2010թ. համեմատ աճն իրական արտահայտությամբ՝ 0,8 տոկոս), գյուղատնտեսության համախառն արտադրանքինը՝ 39.9 մլրդ դրամ (իրական աճը՝ 20.1 տոկոս), ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ծավալը՝ 43.4 մլրդ դրամ (աճը՝ 1,4 տոկոս), արտաքին առևտրաշրջանառության ծավալը՝ 392.7 մլն ԱՄՆ դոլար (աճը՝ 12.8 տոկոս), ընդ որում՝ ներմուծման ծավալներն աճել են 14,5 տոկոսով, արտահանմանը՝ 6,4 տոկոսով։ Զբաղվածների (վարձու աշխատողների) թվաքանակը, ըստ տնտեսության տարբեր ճյուղերի, նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1058 մարդով, մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 98453 դրամ (աճը՝ 6,2 տոկոս)։ Տնտեսական աճին և զբաղվածությանը զուգահեռ ավելացել են բնակչության դրամական եկամուտներն (16,6 տոկոս) ու ծախսերը (13,0 տոկոս)։ Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 104,0 տոկոս։
Համաձայն կանոնակարգային պահանջի՝ լսվեց նաև ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի հարակից զեկուցումը, որում, որոշ նկատառումներով հանդերձ, ընդհանուր առմամբ դրական տեսակետ հայտնվեց բյուջեի կատարողականի վերաբերյալ։
Դրական էին նաև հարցի առնչությամբ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունները, ինչպես նաև պատգամավորական խումբ-խմբակցությունների տեսակետները:
Նիստը հաստատեց 2011թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ու «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ներառող օրենսդրական փաթեթին։ Դրական էր գլխադասային՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։ Օրենսդրական փաթեթն ընդունվեց։
Նիստում տեղի ունեցավ խորհրդարան-կառավարություն հերթական հարցուպատասխանը, որը, փաստորեն վերջինն էր ավարտվող նստաշրջանում։ Ներկա էին կառավարության անդամները։ Հանդիպմանը հնչեց երեք հարց, որոնք վերաբերում էին Ասկերանի շրջանի որոշ գյուղական համայնքների հողօգտագործողների շահերին, կրթության ոլորտի խնդիրների։
Վերջում ԱԺ նախագահը հանդես եկավ տարեկան հաղորդմամբ՝ ամփոփելով չորրորդ և հինգերորդ նստաշրջաններում խորհրդարանի օրենսդրական գործունեությունը։ Արձանագրելով անցած մեկ տարում խորհրդարանական աշխատանքի ուղղություններն ու արդյունքները, նա գոհունակություն հայտնեց հաշվետու ժամանակահատվածում օրենսդիր և գործադիր իշխանությունների սերտ համագործակցության կապակցությամբ»,- նշված է ԱԺ ամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
ԼՂՀ ԱԺ–ն հաստատել է 2011թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը
Հունիսի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր ԼՂՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը, որը, համաձայն կանոնակարգային պահանջի, քննության առնվեց հատուկ ընթացակարգով։ Կառավարության լիազորմամբ ներկայացնելով այն՝ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշեց, որ տարեկան բյուջեի կատարողականը, ըստ սահմանված ժամանակացույցի, հանգամանալի քննարկվել է խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ու խումբ-խմբակցություններում՝ գործադիր իշխանության լիազորած ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Ապա նա, մակրոտնտեսական ցուցանիշների տեսքով, բնութագրեց հաշվետու տարում կառավարության սոցիալ-տնտեսական գործունեությունը։
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ հաշվետու տարում, մասնավորապես, տնտեսական աճը կազմել է 9,1 տոկոս, անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 135.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 118.2 մլրդ դրամի դիմաց. մեկ շնչի հաշվով այն կազմել է 936.1 հազ. դրամ՝ նախորդ տարվա 823.2 հազ. դրամի դիմաց։ Այդ համատեքստում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 45.8 մլրդ դրամ (2010թ. համեմատ աճն իրական արտահայտությամբ՝ 0,8 տոկոս), գյուղատնտեսության համախառն արտադրանքինը՝ 39.9 մլրդ դրամ (իրական աճը՝ 20.1 տոկոս), ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ծավալը՝ 43.4 մլրդ դրամ (աճը՝ 1,4 տոկոս), արտաքին առևտրաշրջանառության ծավալը՝ 392.7 մլն ԱՄՆ դոլար (աճը՝ 12.8 տոկոս), ընդ որում՝ ներմուծման ծավալներն աճել են 14,5 տոկոսով, արտահանմանը՝ 6,4 տոկոսով։ Զբաղվածների (վարձու աշխատողների) թվաքանակը, ըստ տնտեսության տարբեր ճյուղերի, նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1058 մարդով, մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 98453 դրամ (աճը՝ 6,2 տոկոս)։ Տնտեսական աճին և զբաղվածությանը զուգահեռ ավելացել են բնակչության դրամական եկամուտներն (16,6 տոկոս) ու ծախսերը (13,0 տոկոս)։ Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 104,0 տոկոս։
Համաձայն կանոնակարգային պահանջի՝ լսվեց նաև ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի հարակից զեկուցումը, որում, որոշ նկատառումներով հանդերձ, ընդհանուր առմամբ դրական տեսակետ հայտնվեց բյուջեի կատարողականի վերաբերյալ։
Դրական էին նաև հարցի առնչությամբ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունները, ինչպես նաև պատգամավորական խումբ-խմբակցությունների տեսակետները:
Նիստը հաստատեց 2011թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ու «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ներառող օրենսդրական փաթեթին։
Դրական էր գլխադասային՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։ Օրենսդրական փաթեթն ընդունվեց։