Լրահոս

28.06.2012 10:23


«Հաղթանակ» զբոսայգում 50 քմ խոտածածկ տարածք է այրվել

«Հաղթանակ» զբոսայգում 50 քմ խոտածածկ տարածք է այրվել

Հունիսի 27-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Գայի պողոտայում` «ՏիգրանՄեծ» հուշարձանի հարևանությամբ, այրվել է 300 քմ, «Հաղթանակ» զբոսայգում` 50 քմ, Արտաշիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում` 6000 քմ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի «Փոսեր» կոչվող հանդամասում` 5000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում` 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Այս խորագրի վերջին նյութերը