Մուրսին հորինած հարցազրույցի համար «Ֆարս»-ին դատի է տալու
Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսին մտադիր է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը դատի տալ «իր մասնակցությամբ հարցազրույցի» հրապարակման համար, որն իրականում տեղի չի ունեցել։ Այս մասին գրում է «Ալ արաբիա»-ն:
Այս առիթով նախագահի խոսնակ Յասեր Ալին նշել է.
«Նախագահ Մուրսին այդ գործակալությանը երբեք որևէ հարցազրույց չի տվել և ներկայումս մտադիր է համապատասխան օրինական քայլերի դիմել»:
«Ֆարս»-ի հրապարակած հարցազրույցում մասնավորպես նշվում է. «Նորընտիր նախագահը խոստանում է բարելավել Կահիրեի և Թեհրանի միջև հարաբերությունները, որոնք 30 տարուց ավելի խզված են եղել»:
Պարբերականը նաև նշում է, որ Մուհամեդ Մուրսիի հաղթանակը մեծ ոգևորությամբ է ընդունվել Իրանում, իսկ ընտրությունները որակվել են որպես «ժողովրդավարության հիանալի օրինակ»: