Քոֆի Անանն առաջարկել է Սիրիայում ստեղծել «ազգային միասնության կառավարություն»՝ առանց Ասադի
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հանդես է եկել Սիրիայում «ազգային միասնության կառավարություն» ձևավորելու առաջարկությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը:
Անանի առաջարկի համաձայն` «միասնական կառավարության» կազմում պետք է ընդգրկվեն ինչպես երկրի իշխանության կողմնակիցները, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները, սակայն միևնույն ժամանակ դրանում չպետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք իրենց ներկայությամբ կարող են խոչընդոտել ներքին երկխոսությունն ու վտանգել անցումային կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:
«Ռոյթերս»-ի աղբյուրների համաձայն` սա նշանակում է, որ նախագահ Բաշար Ասադը չի ընդգրկվի «միասնական կառավարության» կազմում: Նրանց խոսքով` կարևոր պետությունները, այդ թվում` Ռուսաստանը, աջակցել են Անանի գաղափարին:
Հատուկ պատվիրակի առաջարկի մանրամասները կքննարկվեն հունիսի 30-ին Ժնևում։