ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը 2012թ. մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի
ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
2012 թվականի ՀՀ ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ
ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
«ՀՀԿ-ն գոհէընտրությունների արդյունքից: Մեր կարծիքով, հասարակությունը նույնպես գոհ է»:
Էդուարդ Շարմազանով,
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները շարունակում են գտնվել մեր հանրության ուշադրության կենտրոնում: Այսօր ես իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ թիմին և իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»:
«Թեև ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, ինչպես նաև նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ, այդուհանդերձ, ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը»:
«Ժառանգություն» կուսակցություն
«Ընտրություններըչարձանագրեցինժողովրդիկամքըևքաղաքականուժերիիրականհարաբերակցությունը: Պարզդարձավ, որհամընդհանուրընտրախախտումներըծրագրավորվածէինևտեղիունեցանտեղամասայինկենտրոններիցդուրս' մայիսի 6-ինևնախորդողօրերին»:
«ՀայՀեղափոխականԴաշնակցություն» կուսակցություն
«ԸնտրություններըՀայաստանումառաջինանգամանցելենառանցլցոնումներիևծեծկռտուքների,ձայներիհաշվարկըհիմնականումկատարվելէթափանցիկևկուսակցություններիվերահսկողությաններքո: Շնորհակալությունեմհայտնումնաևզանգվածայինլրատվականմիջոցներինընտրարշավինմասնակցողքաղաքականուժերիքարոզարշավըհամակողմանիլուսաբանելուհամար, ինչը 2012թ. համապետականընտրություններիկարևորագույնձեռքբերումներիցէ»:
Արթուր Բաղդասարյան,
«Օրինաց Երկիր» կուսակցություն
«2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար եւ չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու' իշխանությունների քաղաքական կամքի մասին»:
Հասարակական 11 կազմակերպությունների համատեղ հայտարարություն
«ԱԺ ընտրությունները կայացան ազատ, բաց և մրցակցային՝ համապատասխան դեմոկրատական նորմերին, իսկ ընտրախախտումներից հատկապես կարելի է մատնանշել անձնագրերից կնիքների ցնդելու փաստը»:
ԱՊՀ դիտորդական առաքելություն
«Հայաստանի Հանրապետությունում 2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրությունները հատկանշվել են մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ, սակայն թե նախընտրական շրջանում, թե քվեարկության օրը տեղ են գտել խախտումներ: Կուսակցությունների և հասարակության զգալի մասի ընդհանուր թերահավատությունը ընտրական գրոծընթացների ամբողջականության հանդեպ մտահոգության լուրջ առիթ է»:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ ,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով և Եվրոպական խորհրդարան
«Ընտրողների ցուցակների ճշգրտությունը և ընտրողների նկատմամբ ճնշումների բացակայությունը թե նախընտրական շրջանում, և թե քվեարկության օրը ճիշտ ընտրությունների նախադրյալներն են: 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում չի հաջողվել ապահովել վերը նշված նախադրյալները»:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
«Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել: Մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություներում' լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում,և սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Միևնույն ժամանակ, որոշ խնդիրներ շարունակում են մնալ, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները դրանք հստակորեն նշել են: Ընտրակաշառքները եւ վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակում են մնալ լուրջ խնդիր: Ուստի դեռ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա հաջորդ ընտրություններից առաջ»:
Ջոն Հեֆերն,
Հայաստանում ԱՄՆ դեսպան
«Ի հավելումն այս և այլ գնահատականների, ստորև կներկայացվեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ: Այս արտահերթ զեկույցը կազմելիս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը առաջին անգամ հնարավորություն ունեցավ ստանալ և կուտակել նման ծավալի տեղեկություններ և փաստեր առաջնային աղբյուրներից, քանի որ առաջին անգամ Պաշտպանի աշխտակազմը ուներ թեժ գծի արդեն ճանաչելի 116 կարճ համարը, արագ արձագանքման տասնյակ խմբեր, մարզային գրասենյակներ և այլ էական ռեսուրսներ: Այդ ամենը հնարավոր դարձավ Եվրոմիության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում: ԵՄ/ ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված ծրագրի մասին հետագայում կներկայացվի առանձին հաշվետվություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 25 ահազանգեր, որոնք վերաբերել են ընտրողների ցուցակներում առկա անճշտություններին: Ստացված ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ այդ բողոքները հիմնականում վերաբերել են ցուցակներում ընդգրկված, սակայն մահացած, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող և տվյալ հասցեում գրանցված բնակարանի նախկին սեփականատեր հանդիսացող անձանց:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացի Ս.Ս.-ի դիմումի համաձայն' ընտրացուցակներում տեղ գտած տվյալները որոշ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, ավելին' ցուցակներում առկա են նաև ընտրելու իրավունք չունեցող անձինք' անչափահասներ, դատարանի վճռով անգործունակ ճանաչված, դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող քաղաքացիներ: Ի տարբերություն 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ կազմված ընտրողների ցուցակների, 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում ներառվել են ավելի շատ թվով ընտրողներ: Նշված խնդրի կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն: Այդ հաղորդման կապակցությամբ, դատախազության կողմից կատարված հայտարարության համաձայն' 2008թ. փետրվարից հետո ընտրողների ռեգիստրից դուրս եկած և նոր ընդգրկված ընտրողների քանակական տարբերությունը 2012թ. ապրիլի դրությամբ համապատասխանում է փաստացի վիճակին:
Դիմումներից մեկին Պաշտպանի միջամտությամբ դրական լուծում է տրվել: Այսպես, քաղաքացի Ա.Ա.-ն 2012 թվականի ապրիլի 13-ին Պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ 2005թ.-ից ընտրություններին չի կարողանում մասնակցել հաշվառում չունենալու պատճառով: Այդ խնդրի կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացվել է պատասխան գրություն, համաձայն որի' քաղաքացուն պարզաբանվել է բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու կարգը, հաշվառվել, փաստաթղթավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով և ընդգրկվել է ընտրողների ռեգիստրում: Ստացված մնացած ահազանգերը չեն համապատասխանել իրականությանը և/կամ հերքվել են:
Ընտրողների ցուցակները կազմվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (այսուհետ' ԱՎՎ) կողմից, որը պատասխանատու է ընտրողների ռեգիստրի վարման և պահպանման համար, իսկ ընտրողների ռեգիստրը հիմնված է քաղաքացիների հաշվառված բնակության վայրի վրա։ Համաձայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների' այն դեպքերում, երբ փոփոխվում է քաղաքացու հաշվառման վայրը, քաղաքացին է կրում պարտավորություն այդ մասին տեղեկացնել իրավասու պետական մարմնին: Համաձայն նույն օրենքի դրույթների' այն դեպքերում, երբ գրանցվում է քաղաքացու մահվան փաստը, իրավասու պետական մարմինը (ՀՀ արդարադության նախարարություն) պարտավորվում է տեղեկացնել այդ մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը:
ՀՀ փոխոստիկանապետի կողմից մայիսի 2-ին արված պաշտոնական հայատարարության համաձայն ցուցակների անճշտությունների վերաբերյալ Ոստիկանությունը ստացել է 6.411 տեղեկություն, որոնցից Ոստիկանության կողմից ձեռք բերված և մշակված տեղեկությունները թվով 3.592-ն են, այլ աղբյուրներից' 2.819-ը: Ոստիկանությունից հայտնել են նաև, որ ընդհանուր տեղեկություններից 5.668-ը վերաբերել են ընտրողների ռեգիստրում առկա մահացած անձանց, 413-ը' հաշվառված, սակայն ընտրացուցակում չընդգրկված անձանց, 175-ը' հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակում ընդգրկված անձանց և շուրջ 155-ը եղել են անհատական տեղեկություններ, մասնավորապես հասցեների կամ կրկնվող անձերի: Ուղղումներ են կատարվել 3.818 անձանց հետ կապված տվյալների դեպքում, որոնցից մահացած անձանց մասին 3.795 տեղեկություններից հերքվել է 1.883-ը, 413 դեպքով չհաշվառված, սակայն ընտրացուցակում ընդգրկված բոլորը տեղեկությունները հերքվել են, 175 հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակում ընդգրկված անձանց տեղեկություններից միայն 5 դեպք է հաստատվել, իսկ սխալ հասցեների կամ կրկնվող դեպքերի 155 անհատական տեղեկություններից հաստատվել է 18 դեպք: Փոխոստիկանապետը նշել է նաև, որ մահացած անձանց ցուցակում ընդգրկելը հիմնականում սահմանված ձևով մահը չգրանցելու և վատ վարչարարության արդյունք է:
Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու կարող է առաջադրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Միայն երկու դեպքերում ՀՀ քաղաքացիները' ցանկանալով գրանցվել որպես Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, ՀՀ ընտրատարածքային ընտրական հանձանաժողովից մերժում ստացել են վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջը չբավարարելու հիմքով: Խաչատուր Սուքիասյանը, ցանկանալով գրանցվել որպես Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացել է մերժում 10 ամիս և 20 օր անդադար արտերկրում գտնվելու պատճառով: Նման խնդիր է գրանցվել նաև Էդուարդ Մադաթյանի դեպքում, ում գրանցումը մերժվել է, քանի որ Է. Մադաթյանը վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես չի բնակվել:
Խ. Սուքիասյանը' համաձայն չլինելով այդ որոշման հետ, դիմում է ներկայացրել Վարչական դատարան' նշելով որ «բնակության վայր» եզրույթի իրավաբանական մեկնաբանումը տրվում է ոչ թե «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշմամբ, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ըստ որի' բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է: Հայտնել է նաև, որ նա մեկնել է արտերկիր ոչ թե բնակվելու, այլ' կազդուրվելու և հանգստանալու նպատակով: Խ. Սուքիասյանը ելնելով վերոգրյալ փաստարկներից պնդել է, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումը չի հանգեցնում անձ' ընտրական իրավունքի սահմանափակումների: Սակայն Վարչական դատարանը մերժել է Խ. Սուքիասյանի հայցադիմումը' անփոփոխ թողնելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը:
Պատգամավորի թեկնածուի գրանցման խնդրով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմում է ստացել թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանի կողմից: Վերջինս դիմումով հայտնել է, որ նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սեդրակ Սարոյանը տևական ժամանակով' 2010թ. մայիսի 15-ից մինչեւ 2011թ. նոյեմբերի 30-ը, բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, սակայն թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել կեղծ փաստաթղթեր: Հ. Հակոբյանի ներկայացրած դիմումի հիման վրա Պաշտպանը հարցում է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և պարզվել է, որ Ս. Սարոյանի' վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանից բացակայելու յուրաքանչյուր դեպքում անընդմեջ բացակայության ժամանակահատվածը չի գերազանցել առավելագույնը 81 օրը, ինչը' ելնելով ՀՀ ոստիկանության պարզաբանումից, չի կարող հիմք հանդիսանալ մշտական բնակության վայրի փոփոխության, հետևապես նաև' վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու պայմանը բավարարած չհամարելու համար:
Պատգամավորության թեկնածու առաջադրվելու և հետագայում ինքնաբացարկ հայտնելու 18 դեպք է գրանցվել, որոնցից խնդրահարույց է եղել զանգվածային լրատվության միջոցներով լայն հնչեղություն ստացած Մերուժան Մխոյանի ինքնաբացարկի դեպքը: Այսպես, Մ. Մխոյանը իր թեկնածությունն առաջադրել էր Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում, սակայն որոշ ժամանակ անց, առանց պատճառաբանության կամ մեկնաբանության, ինքնաբացարկ է հայտնել: Համաձայն հրապարակումների Մ. Մխոյանի ինքնաբացարկ հայտնելու պատճառ է հանդիսացել նրա նկատմամբ ճնշումների գործադրումը, որը սակայն Մ. Մխոյանը հերքել է:
Պաշտպանիդիտարկումներնուգնահատականները
Պատգամավորի թեկանծուների առաջադրման և գրանցման գործընթացը այս ընտրություններում ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, ինչը հնարավորություն է ընձեռել ունենալ իրապես մրցակցային ընտրություններ:
Այդուհանդերձ, պատգամավորության թեկնածուների գրանցման համար սահմանված նստակցության ցենզը դեռևս օրենսդրությամբ հստակեցման կարիք ունի: Հասկանալի և մասամբ ընդունելի է ներկայիս օրենսդրության մեկնաբանումն ու կիրառումը ԸԸՀ և վարչական դատարանի կողմից: Սակայն, քանի որ «բնակության վայր» եզրույթի իրավաբանական մեկնաբանումըներառված չէ ընտրական օրենսգրքում կամ վերջինս չի որոշակիացնում, թե որն էհամարվում«վերջինհինգտարում Հայաստանի Հանրապետությունումմշտապեսբնակվող» անձը, հետևաբար, օրենքի այդ պահանջը լիարժեք հստակ և կանխատեսելի չէ պատգամավորական հավակնություն ունեցող յուրաքանչյուր անձի համար:
ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը 2012թ. մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի
ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
2012 թվականի ՀՀ ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ
ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
«ՀՀԿ-ն գոհ է ընտրությունների արդյունքից: Մեր կարծիքով, հասարակությունը նույնպես գոհ է»:
Էդուարդ Շարմազանով,
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները շարունակում են գտնվել մեր հանրության ուշադրության կենտրոնում: Այսօր ես իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ թիմին և իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»:
Գագիկ Ծառուկյան,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«2012 թվականի մայիսի 6-ը' Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ երկրումժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն նշանավորվեց պետականորենկազմակերպված եւ ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծվածխորհրդարանական ընտրություններով»:
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինք
«Թեև ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, ինչպես նաև նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ, այդուհանդերձ, ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը»:
«Ժառանգություն» կուսակցություն
«Ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը և քաղաքական ուժերի իրականհարաբերակցությունը: Պարզ դարձավ, որ համընդհանուր ընտրախախտումները ծրագրավորվածէին և տեղի ունեցան տեղամասային կենտրոններից դուրս' մայիսի 6-ին և նախորդող օրերին»:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
«Ընտրությունները Հայաստանում առաջին անգամ անցել են առանց լցոնումների և ծեծկռտուքների,ձայների հաշվարկը հիմնականում կատարվել է թափանցիկ և կուսակցություններիվերահսկողության ներքո: Շնորհակալություն եմ հայտնում նաև զանգվածային լրատվականմիջոցներին ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավը համակողմանիլուսաբանելու համար, ինչը 2012թ. համապետական ընտրությունների կարևորագույնձեռքբերումներից է»:
Արթուր Բաղդասարյան,
«Օրինաց Երկիր» կուսակցություն
«2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար եւ չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու' իշխանությունների քաղաքական կամքի մասին»:
Հասարակական 11 կազմակերպությունների համատեղ հայտարարություն
«ԱԺ ընտրությունները կայացան ազատ, բաց և մրցակցային՝ համապատասխան դեմոկրատական նորմերին, իսկ ընտրախախտումներից հատկապես կարելի է մատնանշել անձնագրերից կնիքների ցնդելու փաստը»:
ԱՊՀ դիտորդական առաքելություն
«Հայաստանի Հանրապետությունում 2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրությունները հատկանշվել են մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ, սակայն թե նախընտրական շրջանում, թե քվեարկության օրը տեղ են գտել խախտումներ: Կուսակցությունների և հասարակության զգալի մասի ընդհանուր թերահավատությունը ընտրական գրոծընթացների ամբողջականության հանդեպ մտահոգության լուրջ առիթ է»:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ ,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով և Եվրոպական խորհրդարան
«Ընտրողների ցուցակների ճշգրտությունը և ընտրողների նկատմամբ ճնշումների բացակայությունը թե նախընտրական շրջանում, և թե քվեարկության օրը ճիշտ ընտրությունների նախադրյալներն են: 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում չի հաջողվել ապահովել վերը նշված նախադրյալները»:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
«Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել: Մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություներում' լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում,և սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Միևնույն ժամանակ, որոշ խնդիրներ շարունակում են մնալ, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները դրանք հստակորեն նշել են: Ընտրակաշառքները եւ վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակում են մնալ լուրջ խնդիր: Ուստի դեռ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա հաջորդ ընտրություններից առաջ»:
Ջոն Հեֆերն,
Հայաստանում ԱՄՆ դեսպան
«Ի հավելումն այս և այլ գնահատականների, ստորև կներկայացվեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ: Այս արտահերթ զեկույցը կազմելիս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը առաջին անգամ հնարավորություն ունեցավ ստանալ և կուտակել նման ծավալի տեղեկություններ և փաստեր առաջնային աղբյուրներից, քանի որ առաջին անգամ Պաշտպանի աշխտակազմը ուներ թեժ գծի արդեն ճանաչելի 116 կարճ համարը, արագ արձագանքման տասնյակ խմբեր, մարզային գրասենյակներ և այլ էական ռեսուրսներ: Այդ ամենը հնարավոր դարձավ Եվրոմիության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում: ԵՄ/ ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված ծրագրի մասին հետագայում կներկայացվի առանձին հաշվետվություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 25 ահազանգեր, որոնք վերաբերել են ընտրողների ցուցակներում առկա անճշտություններին: Ստացված ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ այդ բողոքները հիմնականում վերաբերել են ցուցակներում ընդգրկված, սակայն մահացած, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող և տվյալ հասցեում գրանցված բնակարանի նախկին սեփականատեր հանդիսացող անձանց:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացի Ս.Ս.-ի դիմումի համաձայն' ընտրացուցակներում տեղ գտած տվյալները որոշ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, ավելին' ցուցակներում առկա են նաև ընտրելու իրավունք չունեցող անձինք' անչափահասներ, դատարանի վճռով անգործունակ ճանաչված, դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող քաղաքացիներ: Ի տարբերություն 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ կազմված ընտրողների ցուցակների, 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում ներառվել են ավելի շատ թվով ընտրողներ: Նշված խնդրի կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն: Այդ հաղորդման կապակցությամբ, դատախազության կողմից կատարված հայտարարության համաձայն' 2008թ. փետրվարից հետո ընտրողների ռեգիստրից դուրս եկած և նոր ընդգրկված ընտրողների քանակական տարբերությունը 2012թ. ապրիլի դրությամբ համապատասխանում է փաստացի վիճակին:
Դիմումներից մեկին Պաշտպանի միջամտությամբ դրական լուծում է տրվել: Այսպես, քաղաքացի Ա.Ա.-ն 2012 թվականի ապրիլի 13-ին Պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ 2005թ.-ից ընտրություններին չի կարողանում մասնակցել հաշվառում չունենալու պատճառով: Այդ խնդրի կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացվել է պատասխան գրություն, համաձայն որի' քաղաքացուն պարզաբանվել է բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու կարգը, հաշվառվել, փաստաթղթավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով և ընդգրկվել է ընտրողների ռեգիստրում: Ստացված մնացած ահազանգերը չեն համապատասխանել իրականությանը և/կամ հերքվել են:
Ընտրողների ցուցակները կազմվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (այսուհետ' ԱՎՎ) կողմից, որը պատասխանատու է ընտրողների ռեգիստրի վարման և պահպանման համար, իսկ ընտրողների ռեգիստրը հիմնված է քաղաքացիների հաշվառված բնակության վայրի վրա։ Համաձայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների' այն դեպքերում, երբ փոփոխվում է քաղաքացու հաշվառման վայրը, քաղաքացին է կրում պարտավորություն այդ մասին տեղեկացնել իրավասու պետական մարմնին: Համաձայն նույն օրենքի դրույթների' այն դեպքերում, երբ գրանցվում է քաղաքացու մահվան փաստը, իրավասու պետական մարմինը (ՀՀ արդարադության նախարարություն) պարտավորվում է տեղեկացնել այդ մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը:
ՀՀ փոխոստիկանապետի կողմից մայիսի 2-ին արված պաշտոնական հայատարարության համաձայն ցուցակների անճշտությունների վերաբերյալ Ոստիկանությունը ստացել է 6.411 տեղեկություն, որոնցից Ոստիկանության կողմից ձեռք բերված և մշակված տեղեկությունները թվով 3.592-ն են, այլ աղբյուրներից' 2.819-ը: Ոստիկանությունից հայտնել են նաև, որ ընդհանուր տեղեկություններից 5.668-ը վերաբերել են ընտրողների ռեգիստրում առկա մահացած անձանց, 413-ը' հաշվառված, սակայն ընտրացուցակում չընդգրկված անձանց, 175-ը' հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակում ընդգրկված անձանց և շուրջ 155-ը եղել են անհատական տեղեկություններ, մասնավորապես հասցեների կամ կրկնվող անձերի: Ուղղումներ են կատարվել 3.818 անձանց հետ կապված տվյալների դեպքում, որոնցից մահացած անձանց մասին 3.795 տեղեկություններից հերքվել է 1.883-ը, 413 դեպքով չհաշվառված, սակայն ընտրացուցակում ընդգրկված բոլորը տեղեկությունները հերքվել են, 175 հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակում ընդգրկված անձանց տեղեկություններից միայն 5 դեպք է հաստատվել, իսկ սխալ հասցեների կամ կրկնվող դեպքերի 155 անհատական տեղեկություններից հաստատվել է 18 դեպք: Փոխոստիկանապետը նշել է նաև, որ մահացած անձանց ցուցակում ընդգրկելը հիմնականում սահմանված ձևով մահը չգրանցելու և վատ վարչարարության արդյունք է:
Պաշտպանի դիտարկումներն ու գնահատականները
Ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության անվստահության էական պատճառներիցմեկը ընտրողների ցուցակների անճշտություններն են, և ընտրական ցուցակներում Հայաստանիցերակարատև բացակայող անձանց տվյալների պահպանումը: Հայաստանում երկար ժամանակփաստացի չբնակվող անձանց տվյալները ընտրողների ռեգիստրում պահպանելը օրենքի պահանջնէ: Մահացած անձանց անունները ընտրական ցուցակներում պահպանելը ըստ արդարադատությաննախարարության տրամադրած տեղեկության եղել է ծրագրային ապահովման խնդիր, որը մինչընտրությունների օրը շտկվել է: Ընտրական ցուցակների այլ անճշտությունները՝ ոստիկանության ոչլիարժեք աշխատանքի հետևանք է:: Ընտրական ցուցակների հետ կապված նշված խնդիրներնինքնին չեն վկայում ընտրակեղծարարության մասին, սակայն այդ խնդիրները քաղաքականշահարկումների առիթ են տալիս և խորացնում հանրության անվստահությունը ընտրականգործընթացների նկատմամբ: Միևնույն ժամանակ այդ խնդիրների առկայությամբ ձևավորվածընտրական ցուցակները կարող են լայն հնարավորություններ ստեղծել ընտարկեղծարարությանհամար:
Շատ դրական է ոստիկանության կատարած լայնածավալ աշխատանքը, որի արդյունքում այսընտրությունների ընթացքում չափազանց փոքր է եղել այն անձանց թիվը, ովքեր ունենալով քվեարկելու իրավունք՝ չեն ընդգրկվել ընտրական ցուցակներում: Բացի այդ, ոստիկանությունըդրսևորել է ընտրական ցուցակների հետ կապված բոլոր իրավաչափ պահանջներին և հիմնավորտեղեկություններին արձագանքելու աննախադեպ պատրաստակամություն: Ողջունելի է նաևոստիկանության հրապարակային գործելաոճը ընտրական ցուցակների առնչությամբ ծագած բոլորխնդիրների դեպքերում:
Հաշվի առնելով նշված հանգամանքներն անհրաժեշտ է շարունակել դրական միտումներըոստիկանության աշխատանքներում և սկսել հանրային քննարկումներ Հայաստանում երկարժամանակ չբնակվող անձանց ընտրական ռեգիստրից հանելու նպատակով օրենսդրականփոփոխությունների ընդունման հնարավորությունների վերաբերյալ:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄ
Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու կարող է առաջադրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Միայն երկու դեպքերում ՀՀ քաղաքացիները' ցանկանալով գրանցվել որպես Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, ՀՀ ընտրատարածքային ընտրական հանձանաժողովից մերժում ստացել են վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջը չբավարարելու հիմքով: Խաչատուր Սուքիասյանը, ցանկանալով գրանցվել որպես Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացել է մերժում 10 ամիս և 20 օր անդադար արտերկրում գտնվելու պատճառով: Նման խնդիր է գրանցվել նաև Էդուարդ Մադաթյանի դեպքում, ում գրանցումը մերժվել է, քանի որ Է. Մադաթյանը վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես չի բնակվել:
Խ. Սուքիասյանը' համաձայն չլինելով այդ որոշման հետ, դիմում է ներկայացրել Վարչական դատարան' նշելով որ «բնակության վայր» եզրույթի իրավաբանական մեկնաբանումը տրվում է ոչ թե «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշմամբ, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ըստ որի' բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է: Հայտնել է նաև, որ նա մեկնել է արտերկիր ոչ թե բնակվելու, այլ' կազդուրվելու և հանգստանալու նպատակով: Խ. Սուքիասյանը ելնելով վերոգրյալ փաստարկներից պնդել է, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումը չի հանգեցնում անձ' ընտրական իրավունքի սահմանափակումների: Սակայն Վարչական դատարանը մերժել է Խ. Սուքիասյանի հայցադիմումը' անփոփոխ թողնելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը:
Պատգամավորի թեկնածուի գրանցման խնդրով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմում է ստացել թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանի կողմից: Վերջինս դիմումով հայտնել է, որ նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սեդրակ Սարոյանը տևական ժամանակով' 2010թ. մայիսի 15-ից մինչեւ 2011թ. նոյեմբերի 30-ը, բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, սակայն թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել կեղծ փաստաթղթեր: Հ. Հակոբյանի ներկայացրած դիմումի հիման վրա Պաշտպանը հարցում է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և պարզվել է, որ Ս. Սարոյանի' վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանից բացակայելու յուրաքանչյուր դեպքում անընդմեջ բացակայության ժամանակահատվածը չի գերազանցել առավելագույնը 81 օրը, ինչը' ելնելով ՀՀ ոստիկանության պարզաբանումից, չի կարող հիմք հանդիսանալ մշտական բնակության վայրի փոփոխության, հետևապես նաև' վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու պայմանը բավարարած չհամարելու համար:
Պատգամավորության թեկնածու առաջադրվելու և հետագայում ինքնաբացարկ հայտնելու 18 դեպք է գրանցվել, որոնցից խնդրահարույց է եղել զանգվածային լրատվության միջոցներով լայն հնչեղություն ստացած Մերուժան Մխոյանի ինքնաբացարկի դեպքը: Այսպես, Մ. Մխոյանը իր թեկնածությունն առաջադրել էր Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում, սակայն որոշ ժամանակ անց, առանց պատճառաբանության կամ մեկնաբանության, ինքնաբացարկ է հայտնել: Համաձայն հրապարակումների Մ. Մխոյանի ինքնաբացարկ հայտնելու պատճառ է հանդիսացել նրա նկատմամբ ճնշումների գործադրումը, որը սակայն Մ. Մխոյանը հերքել է:
Պաշտպանի դիտարկումներն ու գնահատականները
Պատգամավորի թեկանծուների առաջադրման և գրանցման գործընթացը այս ընտրություններում ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, ինչը հնարավորություն է ընձեռել ունենալ իրապես մրցակցային ընտրություններ:
Այդուհանդերձ, պատգամավորության թեկնածուների գրանցման համար սահմանված նստակցության ցենզը դեռևս օրենսդրությամբ հստակեցման կարիք ունի: Հասկանալի և մասամբ ընդունելի է ներկայիս օրենսդրության մեկնաբանումն ու կիրառումը ԸԸՀ և վարչական դատարանի կողմից: Սակայն, քանի որ «բնակության վայր» եզրույթի իրավաբանական մեկնաբանումըներառված չէ ընտրական օրենսգրքում կամ վերջինս չի որոշակիացնում, թե որն է համարվում«վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» անձը, հետևաբար, օրենքի այդ պահանջը լիարժեք հստակ և կանխատեսելի չէ պատգամավորական հավակնություն ունեցող յուրաքանչյուր անձի համար: