Հունիսի 26-ին՝ ժամը 13։40-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղից բերման են ենթարկել նախկինում դատված, 1967թ. ծնված Արթուր Գ.-ին, որը ս/թ մարտին համագյուղացիներից մեկի բակից գողացել է օղի թորելու սարքի ալյումինե կաթսա` պատճառելով 20 000 դրամի նյութական վնաս: Կաթսան հետագայում վերադարձրել է:
Գողացել է համագյուղացու օղեթորման կաթսան