Հունիսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի պահակակետից բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենցից մոտ 50 մ հեռավորության վրա վրաերթ է տեղի ունեցել:
Պահակակետի ոստիկաններից մեկը նկատելով կատարվածը՝ վրաերթի ենթարկված երեխային անմիջապես պատահական ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան ճանապարհին մահացել է:
Հիվանդանոցից ևս ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ, 2001թ. ծնված Լևոն Թադևոսյանի դիակը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Մեծամոր ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ Լևոն Թադևոսյանին:
Դեպքի վայրում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նաև իր ծառայողական պարտականությունները կատարող Ճանապարհային ոստիկանության աշխատակցին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու վրաերթ նույն վայրում