Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ–ից պահանջել է ուսումնասիրել ադրբեջանական դասագրքերը
ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանըվեհաժողովինստաշրջանում պահանջել է ուսումնասիրել ռասիզմ, ծայրահեղականություն ու այլատյացություն քարոզող ադրբեջանական դասագրքերը.
«Իրապես, այսօր Եվրոպայում ժողովրդավարության ճգնաժամն ակնհայտ է, և դրա պատճառները բազմաթիվ են, և դրանց պատճառներից որոշները ներկայացված են Նուրսունա Մեմեքանի զեկույցում։ Պոպուլիստական ծայրահեղականության աճը ԵԽ անդամ երկրներում լրջագույն սպառնալիք է ժողովրդավարական արժեքների համար, և ես համաձայն եմ զեկուցողի այն գնահատականի հետ, որ ԵԽ անդամ որոշ երկրների քաղաքական առաջնորդների կողմից հնչեցվող ծայրահեղական ելույթները ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում Եվրոպայում։
Այս համատեքստում ես կրկին ուզում եմ հիշեցնել ապրիլի 3-ին Բաքվում, «Եվրանեսթ»-ի Վեհաժողովում Ադրբեջանի նախագահի հնչեցրած ելույթը, որը ռասիզմի, այլատյացության անգերազանցելի շեդևր կարելի է համարել։ Եվ բնավ պատահական չէ, որ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի պատրաստած զեկույցը արձանագրել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ու մամուլը Հայաստանի և հայերի հասցեին մշտական բացասական հայտարարություններով ավելի են սրում անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ, ինչը ուղղակիորեն անթույլատրելի է։ Ուստի մենք բոլորս համատեղ ուժերով պետք է պայքարենք ցանկացած գործողության կամ խոսքի դեմ, ինչը կարող է խորացնել լարվածությունը տարբեր ռասայական, ազգային, կրոնական կամ սոցիալական խմբերի միջև։
Եվ այս կոչը ես կհասցեագրեի նաև Թուրքիայի իշխանություններին, որտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումները հետևողական բնույթ են կրում և մեր Վեհաժողովի ամբիոնից քանիցս այդ մասին խոսելու առիթ ունեցել ենք»,- մասնավորապես հայտարարել է պատգամավորը, ինչպես նաև մեջբերել հիշատակված զեկուցողի զեկույցից մի հատված, ուր վեհաժողովը կոչ է անում ԵԽ անդամ երկրներին մշակել դպրոցական ծրագրեր, որոնք կներառեն հակառասիստական կրթություն, կոնֆլիկտների խաղաղ կարգավորում. «Ես հորդորում եմ վեհաժողովի անդամ իմ գործընկերներին՝ ուսումնասիրել մասնավորապես ադրբեջանական որոշ դասագրքեր, որտեղ հայը ներկայացված է որպես ջարդարար մարդասպան։ Ավելին, որպես ԵԽԽՎ պատգամավոր, ես ադրբեջանական այդ դասագրքերի միջազգային փորձաքննություն եմ պահանջելու, քանզի այդ դասագրքերով մեծացած սերունդը էլ ավելի է խորացնելու անհանդուրժողականության, այլատյացության, ռասիզմի ու ծայրահեղականության լրջագույն խնդիրները, որոնց առջև այսօր կանգնած է Մեծ Եվրոպան»:
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ–ից պահանջել է ուսումնասիրել ադրբեջանական դասագրքերը
ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովի նստաշրջանում պահանջել է ուսումնասիրել ռասիզմ, ծայրահեղականություն ու այլատյացություն քարոզող ադրբեջանական դասագրքերը.