Թումանյանի թբիլիսյան բնակարանը վերջնականապես նվիրաբերվել է Վիրահայոց թեմին
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի բանալիները պաշտոնապես հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին։ Այսպիսով, բանաստեղծի տան ճակատագիրը համարվում է վերջնականապես լուծված:
–Մենք ժողովրդին կարողացանք վերադարձնել Թումանյանի մասունքներից ևս մեկը։ Այսուհետ Թբիլիսիումկունենանք հայկական մշակութային օջախ, որն անպայմանորեն կդառնա ժամանակակից մշակութային կենտրոն, ինչպես նաև մշակութային կյանքի աշխուժացման երաշխիք։ Բնակարանը կդառնա սիմվոլիկ վերնատուն,-ասել է նա՝ ավելացնելով, որ աշխատանքներ են տարվում Թումանյանի ծոռնուհու՝ Ալյոնա Կոլեսնիկովային պատկանող հատվածի գնման ուղղությամբ.
–Հիմա մենք բանակցում ենք այդ մասը ևս ձեռք բերելու և նորոգելու համար, որ այն դառնա ամբողջական: Սա մեզ համար և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն։
Թումանյանի թբիլիսյան բնակարանը վերջնականապես նվիրաբերվել է Վիրահայոց թեմին
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի բանալիները պաշտոնապես հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին։ Այսպիսով, բանաստեղծի տան ճակատագիրը համարվում է վերջնականապես լուծված:
–Մենք ժողովրդին կարողացանք վերադարձնել Թումանյանի մասունքներից ևս մեկը։ Այսուհետ Թբիլիսիում կունենանք հայկական մշակութային օջախ, որն անպայմանորեն կդառնա ժամանակակից մշակութային կենտրոն, ինչպես նաև մշակութային կյանքի աշխուժացման երաշխիք։ Բնակարանը կդառնա սիմվոլիկ վերնատուն,-ասել է նա՝ ավելացնելով, որ աշխատանքներ են տարվում Թումանյանի ծոռնուհու՝ Ալյոնա Կոլեսնիկովային պատկանող հատվածի գնման ուղղությամբ.
–Հիմա մենք բանակցում ենք այդ մասը ևս ձեռք բերելու և նորոգելու համար, որ այն դառնա ամբողջական: Սա մեզ համար և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն։
7or.am