Դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից: Այդ մարդը տվյալ դեպքում Վարդանուշ Թովմասյանն է: Անտեսելով Պաշտպանի օրենքի տառից բխող հիմնավոր պնդումները վարկաբեկելու Արդարադատության նախարարության անհաջող փորձերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության կողմից մարդու իրավունքի խախտման հանգամանքները՝ ավելի մանրամասն:
Նախարարության պնդումը.ԴԱՀԿապահովողծառայությունըանձիդիմումըստանալուպահիցոչթեանհապաղ, այլօրենքովսահմանվածեռօրյաժամկետումհարուցելէկատարողականվարույթ:
Իրականությունը. Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության կազմտեսչական և վերլուծական բաժնի պետի Պաշտպանի աշխատակազմին ուղղված 05.06.2012թ. գրությամբ տվյալ գործով նշվել է բառացի հետևյալը. «կատարողական վարույթի հարուցման փուլում իրոք խախտվել են կատարողական վարույթ հարուցելու օրենքով սահմանված ժամկետները...: Մասնավորապես, Վարդանուշ Թովմասյանը հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի կողմից տրված կատարողական թերթը ներկայացրել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն հոկտեմբերի 11-ին, իսկ կատարողական վարույթ հարուցվել է հոկտեմբերի 17-ին: Այսինքն՝ չի պահպանվել նույնիսկ նախարարության կողմից վկայակոչված երեք օրյա ժամկետը:
Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «ԴԱՀԿմասին» ՀՀօրենքի 30-րդհոդվածի 1-ինմասի` կատարողականվարույթհարուցելումասինհարկադիրկատարողըկայացնումէորոշում` պահանջատիրոջիցկամնրաներկայացուցչիցկատարողականթերթստանալուօրվանիցհետո` եռօրյաժամկետում: «ԴԱՀԿմասին» ՀՀօրենքի 33-րդհոդվածիուժովոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե անհրաժեշտ է անհապաղկատարում:
Իրականությունը. Պարտապանը Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին գումարը մուտքագրել է ոչ թե անմիջապես, այլ նոյեմբերի 11-ին, մինչդեռ կատարողական թերթը քաղաքացին ծառայություն էր մուտքագրել հոկտեմբերի 11-ին: Այդ «ամիջապես» կոչված մեկ ամսվա ընթացքում նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից արգելանք չի դրվել պարտապանին պատկանող գույքի վրա, որի հետևանքով պարտապանը հասցրել է վաճառել այդ գույքը (ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ Ե/876-12 գրություն):
Նախարարությանպնդումը.ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ և նշվածից ակնհայտ երևում է, որ պարտապանին պատկանող գույքը վաճառված լինելու դեպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գույքի վրա:
Իրականությունը. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեկ այլ թիվ ԱՄ/2195-12 Պաշտպանին ուղղված գրության համաձայն նախարարության կողմից վկայակոչվող այդ գույքի վրա այս գործով չէր կարող արգելանք դրված լինել, քանի որ նշված գույքը 2011թ. հոկտեմբերի 19-ին օտարված է եղել այլ անձանց: Դրանից հետո Վարդանուշ Թովմասյանի լրացուցիչ ջանքերից հետո հայտնաբերվել է մեկ այլ գույք, որի սեփականտերն է պարտապանի կինը, և այդ գույքի վրա դրվել է արգելանք, որն էլ մի քանի օր անց հանվել է, ինչն ըստ օրենքի ԴԱՀԿ-ն իր որոշմամբ չէր կարող անել:
Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) առկա են նույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:
Իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի`
1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով:
Նախարարության պնդումը. Հիշյալ գույքն առ այսօր գտնվում է արգելանքի տակ և ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասյանին տեղեկացվել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարը և տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու և առանձնացված մասի վրա բռնագանձում տարածելու համար:
Իրականությունը. Երեկ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկություններին համապատասխան հիշյալ գույքը արգելանքի տակ չէր և չի եղել վերջին մեկ տարվա ընթացքում:
Նախարարության պնդումը.Քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` թյուրիմացության մեջ գցելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Իրականությունը.Մարդու իրավունքների պաշտպանը և իր աշխատակազմը իրենց բոլոր պնդումները անում են բացառապես պետական մարմինների կողմից ստացված և քաղաքացիների պնդումները հիմնավորող կամ լրացնող գրությունների հիման վրա: Մինչդեռ նախարարության աշխատակիցները ոչ միայն խախտել են մարդու իրավունքը, այլև թյուրիմացության մեջ գցել նախարարության ղեկավարությանը:
«Մանրամասն արձագանք ապատեղեկատվությանը»
Դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից: Այդ մարդը տվյալ դեպքում Վարդանուշ Թովմասյանն է: Անտեսելով Պաշտպանի օրենքի տառից բխող հիմնավոր պնդումները վարկաբեկելու Արդարադատության նախարարության անհաջող փորձերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության կողմից մարդու իրավունքի խախտման հանգամանքները՝ ավելի մանրամասն:
Նախարարության պնդումը. ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե անհապաղ, այլ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հարուցել է կատարողական վարույթ:
Իրականությունը. Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության կազմտեսչական և վերլուծական բաժնի պետի Պաշտպանի աշխատակազմին ուղղված 05.06.2012թ. գրությամբ տվյալ գործով նշվել է բառացի հետևյալը. «կատարողական վարույթի հարուցման փուլում իրոք խախտվել են կատարողական վարույթ հարուցելու օրենքով սահմանված ժամկետները...: Մասնավորապես, Վարդանուշ Թովմասյանը հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի կողմից տրված կատարողական թերթը ներկայացրել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն հոկտեմբերի 11-ին, իսկ կատարողական վարույթ հարուցվել է հոկտեմբերի 17-ին: Այսինքն՝ չի պահպանվել նույնիսկ նախարարության կողմից վկայակոչված երեք օրյա ժամկետը:
Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե անհրաժեշտ է անհապաղ կատարում:
Նախարարության պնդումը. Պարտապանը անմիջապես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրել է կատարողական թերթով սահմանված գումարն ամբողջությամբ՝ 2600000 ՀՀ դրամ:
Իրականությունը. Պարտապանը Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին գումարը մուտքագրել է ոչ թե անմիջապես, այլ նոյեմբերի 11-ին, մինչդեռ կատարողական թերթը քաղաքացին ծառայություն էր մուտքագրել հոկտեմբերի 11-ին: Այդ «ամիջապես» կոչված մեկ ամսվա ընթացքում նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից արգելանք չի դրվել պարտապանին պատկանող գույքի վրա, որի հետևանքով պարտապանը հասցրել է վաճառել այդ գույքը (ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ Ե/876-12 գրություն):
Նախարարության պնդումը. ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ և նշվածից ակնհայտ երևում է, որ պարտապանին պատկանող գույքը վաճառված լինելու դեպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գույքի վրա:
Իրականությունը. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեկ այլ թիվ ԱՄ/2195-12 Պաշտպանին ուղղված գրության համաձայն նախարարության կողմից վկայակոչվող այդ գույքի վրա այս գործով չէր կարող արգելանք դրված լինել, քանի որ նշված գույքը 2011թ. հոկտեմբերի 19-ին օտարված է եղել այլ անձանց: Դրանից հետո Վարդանուշ Թովմասյանի լրացուցիչ ջանքերից հետո հայտնաբերվել է մեկ այլ գույք, որի սեփականտերն է պարտապանի կինը, և այդ գույքի վրա դրվել է արգելանք, որն էլ մի քանի օր անց հանվել է, ինչն ըստ օրենքի ԴԱՀԿ-ն իր որոշմամբ չէր կարող անել:
Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) առկա են նույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:
Իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի`
1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով:
Նախարարության պնդումը. Հիշյալ գույքն առ այսօր գտնվում է արգելանքի տակ և ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասյանին տեղեկացվել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարը և տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու և առանձնացված մասի վրա բռնագանձում տարածելու համար:
Իրականությունը. Երեկ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկություններին համապատասխան հիշյալ գույքը արգելանքի տակ չէր և չի եղել վերջին մեկ տարվա ընթացքում:
Նախարարության պնդումը. Քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` թյուրիմացության մեջ գցելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Իրականությունը. Մարդու իրավունքների պաշտպանը և իր աշխատակազմը իրենց բոլոր պնդումները անում են բացառապես պետական մարմինների կողմից ստացված և քաղաքացիների պնդումները հիմնավորող կամ լրացնող գրությունների հիման վրա: Մինչդեռ նախարարության աշխատակիցները ոչ միայն խախտել են մարդու իրավունքը, այլև թյուրիմացության մեջ գցել նախարարության ղեկավարությանը:
Պաշտպանի աշխատակազմ