Լրահոս

27.06.2012 11:59


ԱԺ աշխատակազմի ղեկավարի «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված են

ԱԺ աշխատակազմի ղեկավարի «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված են

ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը «7օր»–ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող շարունակական լուրերը, թե ինքն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

–Հանճարեղ Մարկ Տվենն ասում էր. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։ Չգիտեմ՝ որտեղի՞ց են այդ լուրերը գալիս, չեմ կարող ասել։ Ես այդպիսի դիմում չեմ ներկայացրել։ Ես իմ գործն եմ անում։

Վրեժ Գասպարյանից հետաքրքվել ենք՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմի՞ց էլ նրա առջև ազատման դիմում գրելու պահանջ չի դրվել։

–Իմ առջև պահանջ է դրվել՝ աշխատե՛լ, աշխատե՛լ, աշխատե՛լ,–պատասխանել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը