Հունիսի 27-ին՝ ժամը 02։11-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ–Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 299 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991թ. ծնված Նիկոլ Սարգսյան) դուրս է եկել ճանապարահի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառերին:
Պատահարի հետևանքով Ն. Սարգսյանը և ուղևոր Գոռ Կարապետյանը, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը:
Ըստ բժիշկների` Ն. Սարգսյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Գ. Կարապետյանինը` ծանր:
***
Հունիսի 26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում Ալագյազ–Արթիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 23 ՏՏ 008 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1965թ. ծնված Արսեն Օհանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով Ա. Օհանյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1976թ. ծնված Հարություն Մանուկյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց, որտեղ ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:
Մեքենան շրջվել է