Վրաստանում կալանք է դրվել Բիձինա Իվանիշվիլիի բանկերի և ընկերությունների վրա
Վրաստանի արդարադատության նախարարության գործադիր բյուրոն տեղեկատվություն է հավաքել ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի անունով գրանցված սեփականության մասին: Բյուրոն տվյալ հարցով դիմել է Վրաստանի Ազգային բանկին ու ձեռնամուխ եղել այս տարվա հունիսի 20-ին Վերաքննիչ դատարանի կայացրած վճռի իրագործմանը՝ կալանք դնելով Բիձինա Իվանիշվիլիին պատկանող բանկերի ու ընկերությունների վրա (100 տոկոսով կամ մասնակի՝ կախված Իվանիշվիլիի բաժնետոմսերի տոկոսային հարաբերակցությունից):
Բյուրոն հայտարարել է, որ բաժնետոմսերի կալանքը չի խոչընդոտի այդ բանկերի սովորական գործունեությանը՝ ընդգծելով, որ եթե Իվանիշվիլին վճարի իր նկատմամբ սահմանված մոտ 45 մլն դոլարի տուգանքը, ապա կալանքն ինքնաբերաբար կվերացվի:
Իվանիշվիլիի փաստաբանները մտադիր են վիճարկել գործադիր բյուրոյի որոշումը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռել էր Իվանիշվիլիին տուգանել 90 մլն դոլարով։ Բողոքարկումից հետո տուգանքը կրկնակի նվազեցվել է, սակայն Իվանիշվիլին հրաժարվում է վճարել այդ գումարը՝ պնդելով, թե իր դեմ հարուցված մեղադրանքը շինծու է։ Ընդդիմադիր քաղաքական գործչին մեղադրում են ժողովրդին անվճար արբանյակային ալեհավաքներ բաժանելու համար, ինչը Վրաստանի իշխանությունները որակել են որպես կաշառք գալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։