Լրահոս

27.06.2012 10:29


Կրակել է «Օպել-Վեկտրա»-ի ուղղությամբ

Կրակել է «Օպել-Վեկտրա»-ի ուղղությամբ
Հունիսի 12-ին ոստիկանության Գյումրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ս/թ հունիսի 10-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Գյումրի-Սպիտակ ճանապարհին կրակոցներ են հնչել:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1975թ. ծնված, նախկինում դատված  Ռուստամ Ս.-ն իրեն պատկանող «Տոյոտա-Կոռոլա» մակնիշի ավտոմեքենայով Ղարիբջանյան խճուղով ընթանալիս իր մոտ եղած ապօրինի  հրազեն հանդիսացող ատրճանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, երեք կրակոց է արձակել համընթաց շարժվող «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդ, 1979թ. ծնված  Արտյոմ Գ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և վնասել է ավտոմեքենան:
Հունիսի 25-ին ՀՀ քրեական  օրենսգքրի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:
Ռուստամ Ս.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը