Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստն անժամկետ հետաձգվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` հետաձգման պատճառը ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` երկրից բացակայությունն է: Նա հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Բելգիայի Թագավորություն:
«Նախագահի վերադարձից հետո կհստակեցվի օրն ու կորոշվեն օրակարգային հարցերը»,-տեղեկացրել է Շարմազանովը:
Գործադիր մարմնի` նախորդ` հունիսի 21-ին տեղի ունեցած նիստում ՀՀԿ-ն Վայոց ձորի մարզպետի պաշտոնում առաջադրել է կուսակցության Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Այս նիստի ժամանակ Գեղարքունիքի մարզպետի հարցը չի քննարկվել: Ենթադրվում է, որ այն օրակարգային կդառնա առաջիկա նիստի ընթացքում:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստն անժամկետ հետաձգվել է