Լրահոս

26.06.2012 18:09


Քաղաքապետարանից պատասխանել են Ռուբեն Թորոսյանի հայտարարությանը

Քաղաքապետարանից պատասխանել են Ռուբեն Թորոսյանի հայտարարությանը

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցության անդամ Ռուբեն Թորոսյանն այսօր հայտարարել էր, որ իրեն, փաստորեն, թույլ  չեն տվել մասնակցել Ավագանու նիստին։ Թորոսյանի այս պնդմանը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն արձագանքել է հետևյալ կերպ.

«Երևանի Ավագանու անդամ Ռ. Թորոսյանի թե՛ գրավոր, թե՛ բանավոր համանման հացադրումներին մանրամասն պարզաբանումներ արդեն տրվել են: Ավագանու անդամի պարտականությունների իրականացման համար մինչ օրս որևէ խոչընդոտ չի ստեղծվել և իրավունքների  խախտման որևէ փաստ չի արձանագրվել: Հակառակը, ստեղծվել են օրենքով սահմանված բոլոր պայմանները խմբակցությունների և ավագանու անդամների բնականոն աշխատանքի համար:

Ինչ վերաբերում է, Երևանի ավագանու երեք տարվա գործունեության իրավաչափությանը, այդ թվում օրակարգերի և ավագանու նախաձեռնությունների կազմման, քննարկման ընթացակարգերին, ապա դրանք կազմակերպվում են բացառապես «Երևան քաղաքում տեղական ինքանակառավարման մասին» օրենքի և Ավագանու կանոնակարգի պահանջներին խիստ  համապատասխան»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը