«Մարիաննա» գործարանում պայթյունի պատճառը նաև հնոցապանի անփութությունն է եղել
Հունիսի 7-ին՝ ժամը 08։35-ին «1-03» ծառայությունիցտեղեկությունէրստացվել, որԵրևանիՀաղթանակթաղամասի 1-ինփողոցի 1/9 հասցեումգտնվող «ԴուստրՄարիաննա» ՍՊԸ-ինպատկանողկաթիգործարանումտեղիէունեցելպայթյուն, ևկատուժած:
Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը:
Տեղում պարզվել էր, որ պայթել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատան «Ե1» տիպի շոգեկաթսան: Դժբախտ պատահարի հետևանքով արտադրամասի աշխատակից՝ 1957թ. ծնված Էդուարդ Ղազարյանը ստացել էր մարմնական վնասվածքներ ու ծանր վիճակում տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներից և «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացուցչից կազմված հանձնախումբը, անցկացնելով տեխնիկական քննություն, եզրակացրել է, որ դժբախտ դեպքի պատճառ են հանդիսացել շոգեկաթսայի ավտոմատ համակարգի աշխատանքի խափանումն և հնոցապանի անփութությունը:
***
Հունիսի 7-ին՝ ժամը 08։00-ին, Երևանի Հաղթանակի 1/9 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատունը սովորականի պես սկսում էր աշխատանքը: Հնոցապան Էդուարդ Ղազարյանն անցնում է աշխատանքի և վառում շոգեկաթսան` բարձր ճնշման շոգի ստանալու համար: Կաթսան վառելուց մինչև բարձր ճնշման շոգի ստանալը պետք է 35-40 րոպե ժամանակ: Կաթսայի անվտանգ աշխատանքը կատարվում և ղեկավարվում է ավտոմատ համակարգով: Ավտոմատ համակարգում գոյություն ունեցող գազի ճնշման կարգավորիչը, գազի ճնշումը նորմայից իջնելու կամ բարձրանալու ժամանակ պետք է անմիջապես ավտոմատ կերպով անջատի գազի հոսքն այրիչից դեպի կաթսայի հնոց: Մինչև կաթսայի հնոցը չօդափոխվի և չգազազերծվի, համակարգը թույլ չի տա այրիչը վառել: Հավանաբար կաթսայի հնոցում պայթյունն առաջացել է հետևյալ կերպ` գազի ճնշման տատանումից (անկման կամ բարձրացման) անջատվել է գազային այրիչը: Ավտոմատ համակարգի լոգիկ բլոկի խափանման պատճարով չեն միացել ծխաքաշի և օդափոխիչի էլեկտրական շարժիչները, որպեսզի հնոցը մաքրվի կուտակված զազից, որի հետևանքով էլ այրիչի կրկնակի միացման հետևանքով առաջացել է պայթյուն:
Ծխաքաշի աշխատանքը վիզուալ ստուգելու նպատակով հնոցապան Էդուարդ Ղազարյանը մոտեցել է դրան, որի ժամանակ և կաթսայի հնոցում տեղի է ունեցել պայթյուն: Դրա հետևանքով կաթսայի պաշտպանիչ շերտի ու ետնապատի քանդվելու պատճառով բեկորների և պայթման ալիքի հարվածներից վնասվածքներ էր ստացել հնոցապան Էդուարդ Ղազարյանը:
«Մարիաննա» գործարանում պայթյունի պատճառը նաև հնոցապանի անփութությունն է եղել
Հունիսի 7-ին՝ ժամը 08։35-ին «1-03» ծառայությունից տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/9 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի գործարանում տեղի է ունեցել պայթյուն, և կա տուժած: