Լրահոս

26.06.2012 14:22


Կշարունակեն բացահայտել ուրարտական քաղաք-ամրոցի մինչ օրս անհայտ էջերը

Կշարունակեն բացահայտել ուրարտական քաղաք-ամրոցի մինչ օրս անհայտ էջերը

Էրեբունի ամրոցում 2008 թվականից կյանքի կոչված հայ-ֆրանսիական համագործակցությունը կշարունակվի 2012-2015 թվականներին` դառնալով պատմամշակութային ժառանգության բնագավառում համագործակցության հաջողված օրինակ:  Հայ և ֆրանսիացի մասնագետները կշարունակեն միասին բացահայտել ուրարտական քաղաք-ամրոցի մինչ օրս անհայտ էջերը` պատասխանելով ժամանակի ընթացքում ամրոցի  ճարտարապետական հորինվածքի կրած փոփոխությունների և հնագիտական գտածոների հետ կապված բազմաթիվ հարցերի:

2012թ. հունիսի 5-ից Էրեբունի ամրոցում վերսկսված պեղումների 1-ին գործաշրջանը կավարտվի հունիսի 30-ին:

Արշավախմբի արդյունքները հունիսի 28–ին կամփոփվեն մամուլի ասուլիսով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը