Հունիսի 26-ին՝ ժամը 03։00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ծառայություն կատարելիս, կողոպուտ կատարելու կասկածանքով, Բաբաջանյան փողոցի թիվ 29/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1979թ. ծնված Արսեն Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։40-ին, Արսեն Մ.-ն Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորողից բացահայտ հափշտակել է 55 000 դրամ և դիմել փախուստի:
Կողոպուտ բենզալցակայանում