Լրահոս

26.06.2012 11:34


Սեուլը հայտարարել է իրանական նավթի ներմուծումը դադարեցնելու մասին

Սեուլը հայտարարել է իրանական նավթի ներմուծումը դադարեցնելու մասին

Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ հուլիսի 1-ից կդադարեցնեն իրանական նավթի ներմուծումը։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»-ն։

Նավթի ներմուծման դադարեցումը պայմանավորված է ԵՄ-ի կողմից Իրանին ներկայացված պատժամիջոցների նոր փաթեթի ընդունմամբ։ Մասնավորապես նշվում է նավթատար նավերի ապահովագրության արգելքի մասին, ինչից զգուշանալով էլ Սեուլը դադարեցրել է նավթի ներմուծումը։

Նավթի արտահանումը Իրանի պետական եկամուտների ամենամեծ աղբյուրներից մեկն է։ ԵՄ–ն ու ԱՄՆ–ը փորձում են նման պատժամիջոցներով ճնշում գործադրել Իրանի վրա ու  հարկադրել, որ դադարեցնի միջուկային ծրագրի զարգացումը։

Այս խորագրի վերջին նյութերը