Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ–ում. «Ժողովրդավարություն բառը մեր հարևանի դեպքում գործածելը առնվազն մեծ շռայլություն կլինի»
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը վեհաժողովում.
«Մինչ այս խորհրդարանում շատերը ջերմեռանդորեն պաշտպանում են Ադրբեջանի և վեհաժողովի նախկին թուրք նախագահի նախաձեռնությունը` ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով ինչ-որ անհասկանալի ենթահանձնաժողով, հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում, ադրբեջանական կողմի հերթական դիվերսիայի արդյունքում անմեղ մարդիկ են զոհվում:
Հունիսի 4-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը` փորձել է ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան, Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր, որի արդյունքում զոհվել է երեք հայ զինծառայող, իսկ մի քանիսը վիրավորվել են: Եվ սա արդեն որերորդ դեպքն է, երբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը, որի հետւևանքը մարդկային զոհերն են լինում: Հունիսի 4-ին նրանք անգամ Չինարի գյուղի մանկապարտեզի վրա են կրակահերթ բացել, բարեբախտաբար, երեխաներին ժամանակին հասցրել են տեղափոխել ապահով տեղ: Ինչպես պատմում էր ադրբեջանական կրակահերթերի պարբերական թիրախ դարձած մանկապարտեզի տնօրենը` երբ սկսում են կրակահերթերը, իրենք երեխաներին տեղափոխում են հատուկ թաքստոց, միացնում են բարձր երաժշտություն, որպեսզի երեխաները չվախենան:
Հարգելի գործընկերներ, երբ մենք ամեն անգամ հավաքվում ենք մեր Վեհաժողովում և խոսում ենք մարդու իրավունքների մասին, խոսում ենք այն մասին, որ ամեն մի երեխայի կյանքը անփոխարինելի է, նույն այդ ժամանակ այս կառույցի անդամ երկիրը, անտեսելով միջազգային հանրության հորդորները համառորեն շարունակում է իր ռազմատենչ քաղաքականութունը: Ու դա զարմանալի չէ` «Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակության կազմում ապրիլ ամսին լինելով Բաքվում, ես կրկին համոզվեցի, որ ժողովրդավարություն բառը մեր հարևանի դեպքում գործածելը առնվազն մեծ շռայլություն կլինի:
Ադրբեջանի նախագահը իրենց իսկ խորհրդարանում, հայկական պատվիրակության ներկայությամբ, մեզ անվանեց ֆաշիստներ: Եվ գոնե ինձ համար զարմանալին այն էր, որ Եվրոպական խորհրդարանի որևէ պատգամավոր այդպես էլ համարձակություն չունեցավ հրապարակավ պատասխանելու նման հռետորաբանությանը: Հայկական պատվիրակությունն, իհարկե, արձագանքեց: Որպես ԵԽԽՎ պատգամավոր, ես չեմ ցանկանում, որ մեր կառույցը վերածվի ընդամենը բարի ցանկությունների հռչակման ամբիոնի, որը որևէ գործնական և կոնկրետ քայլի ընդունակ չէ:
Ես հասկանում եմ, թե ինչու են մեր ադրբեջանցի գործընկերները շահագրգիռ, որ մեր Վեհաժողովում գործի Լեռնային Ղարաբաղի հարցով անհասկանալի այդ հանձնաժողովը: Որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղվի մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրական ողբերգությունից, երբ որևէ հայ զինվոր, կամ սահմանին ապրող որևէ հայ երեխա երաշխավորված չէ, որ ադրբեջանական դիրքերից արձակված հերթական գնդակը կարող է դառնալ հերթական ողբերգությունը, ինչպես եղավ այս հունիսի 4-ին: Եվ ես հասկանում եմ նաև, թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմը համառորեն հրաժարվում շփման գծից ետ կանչել դիպուկահարներին»: