Լրահոս

26.06.2012 11:00


Օբաման խոստանում է Հունաստանին օգնել, որ ճգնաժամից դուրս գա

Օբաման խոստանում է  Հունաստանին օգնել, որ ճգնաժամից դուրս գա

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ, որի ժամանակ քննարկվել է Հունաստանի տնտեսության վերականգնման թեման։ Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:

 Ըստ աղբյուրի՝ Օբաման վարչապետին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հունաստանի ջանքերին` ուղղված եվրագոտում անդամության պահպանմանը, երկրի եվրոպական հեռանկարին ու տնտեսության առողջացմանը:

 Նշենք, որ հինգշաբթի Հունաստանի նոր կառավարությունը հայտարարել էր, թե մտադիր է վերանայել համաձայնագրերը Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ:

«Կառավարության նպատակն է՝ պայքարել ճգնաժամի դեմ, տնտեսական զարգացման ուղի փնտրել և նոր բանակցություններ վարել վարկային համաձայնագրի պայմանների շուրջը՝ միևնույն ժամանակ վտանգի տակ չդնելով եվրագոտու անդամությունը»,-ասված է նոր նախարարական կաբինետի հռչակագրում:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հունաստանում տեղի ունեցած խորհրդարական ընտրություններում հաղթել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, որն աջակցում է ԵՄ-ի և ԱՄՀ-ի համաձայնագրին:

Այս խորագրի վերջին նյութերը