Լրահոս

26.06.2012 10:57


Սամվել Հովհաննիսյանը բողոքարկել է դատարանի որոշումը

Սամվել Հովհաննիսյանը բողոքարկել է դատարանի որոշումը

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը: Այժմ նա բողոքարկել է դատարանի այս որոշումը։ 

Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու համար:

Սամվել Հովհաննիսյանը Երևանի նախկին քաղաքապետԵրվանդ Զախարյանի նախկին խնամին է։ 2006թ. Սամվել Հովհաննիսյանին աշխատանքից ազատելուց հետո նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «Մարդու առևանգում կազմակերպված խմբի կողմից» հոդվածով, սակայն հետո կարճվել էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը