Լրահոս

26.06.2012 10:24


Այսօր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն է

Այսօր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն է

Այսօր՝ ժամը 19.00-ին, Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:

Մինչ այս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցության պատգամավորները Հայաստանի ժողովրդի Ազատության հրապարակի պատվիրակներն են ԱԺ–ում և Ազատության հրապարակը շարունակելու է ապրել իր կյանքով, և, ի վերջո, հասնելու է բաղձալի հաղթանակին:

Խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ էլ նա ընդգծել էր, որ այս կառավարությանը, այս իշխանություններին ոչ միայն չի կարելի վստահել մեր ժողովրդի ճակատագիրը, այլև օր առաջ պետք է նրանից ազատվել:

Սա, իհարկե, հնարավոր չի լինի անել այստեղ ներկայացված չորս խմբակցությունների՝ դեմ քվեարկությամբ: Դրա միակ միջոցը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, ժողովրդի հանրահավաքային ակտիվությունն է: Ավազակապետական կառավարությունները երբեք կամովին չեն զիջում իրենց ապօրինի արտոնությունները: Մենք մեր ժողովրդին կոչ ենք անում հունիսի 26-ին՝ ժամը 19։00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և այնտեղ հայտնել վերաբերմունքը այս իշխանությունների նկատմամբ,–ասել էր Լ. Զուրաբյանը՝ ինչին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքել էր.

Մենք մտածում էինք, որ այսուհետ այ՛ս ամբիոնը կօգտագործեք, բայց նորից կոչ եք անում միտինգների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը