Վարդան Օսկանյանը ԱԱԾ–ի երրորդ հարցաքննությանն է հրավիրվել
Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին երեկ կրկին հրավիրվել են ԱԱԾ՝ ցուցմունք տալու։ Օսկանյանը ցուցմունք տալուց հրաժարվել է և ուղղակի վերահաստատել է ավելի վաղ տված իր ցուցմունքները.
– Ցուցմունք չեմ տվել, ուղղակի վերահաստատել եմ իմ տված առաջին ցուցմունքները,– ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ նախկին արտգործնախարարը բոլորին կրկին վստահեցրել է՝ «Սիվիլիթաս»–ի հետ կապված փաստաթղթերն օրինական են.
–Ես համոզված եմ իմ և «Սիվիլիթասի» թափանցիկության, օրենքի ոգուն և տառին համահունչ գործելու վրա։ Ժամանակը ցույց կտա այդ ամենը։
Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ իր հերթին հիշեցրել է, որ իրենք պատրաստ են հրապարակելու բոլոր այն փաստաթղթերը, որոնք քննությունը կարող է որակել որպես հանցագործություն, և ապահովելու գործի թափանցիկությունը բոլորի համար.
–Մենք չենք վախենում հարցի հրապարակայնությունից։ Հակառակը, ցանկանում ենք դա։ Անմեղությունը չեն ապացուցում, այլ՝ մեղավորությունը։ Թող իրենք ապացուցեն մեղավորությունը։
Նշենք, որ Օսկանյանը քրգործի մասին որոշումը վերացնելու և գործով վարույթը կարճելու մասին բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Երեկ Օսկանյանին է ուղարկվել գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշման պատճենը։

7or.am