Հայաստանում պաշտոնյաների մի շերտ կա, ովքեր ընդմիշտ են, ինչպես կոկա-կոլան։ Խոսքս, իհարկե, միջին ու ստորին մակարդակի պետծառայողների մասին չէ, ովքեր, բնականաբար, պետք է պաշտպանված լինեն և իրենց գործունեությամբ ապահովեն պետական կառավարման շարունակականությունը։ Խոսքս նշանակովի դեմքերի մասին է, ովքեր առաջնորդվում են «Ով էշ, ես փալան» տխրահռչակ սկզբունքով։ Նախագահները գալիս ու գնում են, նախարարները, քաղաքապետերն ու վարչապետերը շարան-շարան անց են կենում, բայց այդ «փալան» տեսակները մնում են ու նույն ստրկամտությամբ ծառայում բոլորին։ Նրանք ոչ թե լավ մասնագետ են ու այդ պատճառով են մնում իրենց տեղերում կամ տեղափոխվում մի գերատեսչությունից դեպ մյուսը, այլ կարողանում են վերադասին ճիշտ պահին ճիշտ ձևով քծնել ու «հավերժանալ»։
«Հավերժության» ճամփան բռնած «կոկա-կոլաներն» իրենց տեղերում մնում են նաև այն պատճառով, որ Հայաստանում առկա համակարգն է այդպիսին. պահանջվում են արհեստավարժ քծնողներ, պնակալեզներ ու նաև ստվերային գումարներ աշխատել ու շեֆին հասցնել կարողացող դեմքեր։
Այսպիսով՝ առկա է մարդկանց մի խումբ, ովքեր նախարար ու փոխնախարար, մարզպետ ու քաղաքապետ, փոխքաղաքապետ ու փոխմարզպետ են մնում տարիներ շարունակ։ Նրանց մի մասին հանրության լայն շերտերը ճանաչում են, իսկ մյուս մասին՝ ոչ։ Նրանք, ժողովրդի լեզվով ասած, կողքի քաշվել ու մեջտեղից ուտում են։
Նշյալ դեմքերի մեջ կան քաղաքական կոչված գործիչներ և երկրորդ էշելոնի պաշտոնյաներ։ Դրանց «թեժ տասնյակի» անվիճելի առաջատարն է Արթուր Բաղդասարյանը, ով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀՇ-ի շենքի պատերից էր կառչած ու ՀՀ առաջին նախագահին նվիրված գրքեր էր գրում, իսկ հետո դարձավ Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ, այժմ էլ Սերժ Սարգսյանի ԱԽՔ-ն է։ Ա. Բաղդասարյանին կարելի է համարել «էլիտնի» մնայուն կերպար։
Ճիշտ է, ՕԵԿ նախագահը գլխավորում է «կոկա-կոլաների» թեժ տասնյակը, բայց ինչ-որ առումով նրա «գլուխը լվացած» ունի Սփյուռքի կրակոտ նախարար Հրանուշ Հակոբյանը, քանի որ վերջինս սովետի ժամանակներից սկսած է շեֆեր փոխել, երբ Ա. Բաղդասարյանը դեռ նոր էր քայլել սովորում ու դեռ հավատում էր Ձմեռ Պապիկի գոյությանը։
«Գրասենյակային առնետների» հանդիպում ենք նաև իշխանական խոհանոցի երկրորդ էշելոնում։ Դրանց տիպիկ ներկայացուցիչներից է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Այս մարդը կարողացել է գրեթե բոլոր քաղաքապետների օրոք մնալ «զամ»-ի կարգավիճակում։ Բավական գորշ անձնավորություն է։ Ունակ է ժամերով խոսել ու ոչինչ չասել։ Կատարելապես տիրապետում է քծնանքի արվեստին, ու, երևի, դրա համար էլ անփոխարինելի է։
«Ֆունտի» կարգավիճակ ունի նաև ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ով իր բոլոր շեֆերին ներշնչում է, թե եթե ինքը չլինի, ապա ՀՀ պետական բյուջետային գործընթացը կտուժի։ Դատելով Սաֆարյանի մնայունությունից՝ վերադասը միշտ կերել է այդ «կուտը»։
Ենթադրվում է, որ Պավել Սաֆարյանը կարողանում է ցույց տալ, թե ինքը նվիրված աշխատող է։ Բացի այդ, կարողանում է գրանտային փողեր կպցնել ու, ըստ լավատեղյակների, «լվանալ» այդ փողերը և «չորացնել» դրանք տարատեսակ կազմակերպությունների «պարանի» վրա («Ավագ սոլուշընս» և այլն)։ Ֆինանսների մնայուն այս փոխնախարարը նստած է դեռևս ՀՀՇ-ի ժամանակներից ու, թերևս, երկար կշարունակի նստել. նման «գրասենյակայինները» միշտ էլ մնալու ձևը գտնում են։
Գյուղնախարարությունում էլ ծվարած մի գործիչ կա, ով հավակնում է տվյալ գերատեսչության Հրանուշ Հակոբյան կամ Կամո Արեյան դառնալուն։ Դա մազերն ամեն օր պարտաճանաչորեն ֆեն անող ու իր գլխի մազածածկույթի ճակատային մասը մազերի հատուկ լաքի միջոցով օդում «կանգնացնող» գյուղփոխնախարար Սամվել Ավետիսյանն է, ով, եթե չեմ սխալվում, քոչարյանական կառավարման շրջանում «չերեզ» ՕԵԿ մտավ գյուղնախարարություն և այլևս տուն չվերադարձավ։
Էլի շատ ու շատ անուններ կարելի է հիշել, ովքեր իրենց ընդմիշտությամբ, ծառայամտությամբ ու «կոկա–կոլայությամբ» կպել են իրենց աթոռներին ու պոկ չեն գալիս։ Հետևաբար կարելի է նշել, որ Հայաստանում կա երկարակյաց պաշտոնյաների կաստա, ովքեր սերտաճել են պետական հիմնարկների պատերի հետ ու հանդուրժելի դարձել բոլորի համար։ Ընդմիշտ կոկա-կոլա։
Ընդմիշտ կոկա-կոլա

Կարեն Հակոբջանյան