Լրահոս

25.06.2012 17:29


Դիք Չեյնիի դուստրն ամուսնացել է իր ընկերուհու հետ

Դիք Չեյնիի դուստրն ամուսնացել է իր ընկերուհու հետ

ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի դուստրը՝ 43 տարեկան Մերի Չեյնին, հայտարարել է իր երկար տարիների ընկերուհու՝ Հիզեր Պոյի հետ ամուսնանալու մասին։ Կանայք արդեն մի քանի տարի է՝ միասին են ապրում և երկու երեխայի են մեծացնում։

Չնայած հանրապետական Դիք Չեյնին պահպանողական հայացքների տեր է, սակայն իր հավանությունն է տվել աղջկա այս ամուսնությանը և հայտարարել.

«Մերին և Հիզերը երկար տարիներ լուրջ հարաբերություններ ունեն, և մենք ուրախ ենք, որ նրանք, ի վերջո, օգտվում են պետության կողմից ընձեռված հնարավորությունից և օրինականացնում իրենց ամուսնությունը։ Մերին, Հիզերը և նրանց երեխաները մեր ամենասիրելի ու մոտ մարդիկ են։ Մենք ի սրտե նրանց երջանկություն ենք մաղթում»։

Մինչդեռ 2004թ., Ջորջ Բուշ կրտսերի մերձավոր համախոհը լինելով, Չեյնին աջակցել է միասեռ ամուսնությունները գրանցել արգելող օրինագծին։ Բայց հեռանալով բարձր պաշտոնից՝ նա կտրուկ փոխել է իր տեսակետը։

Իսկ Մերին երբեք չի թաքցրել իր սեռական կողմնորոշումը։ Նա երկար տարիներ բացահայտորեն հանդես է գալիս ի պաշտպանություն միասեռականների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը