Լրահոս

25.06.2012 16:53


ՊԵԿ-ը ձգտում է բիզնեսի համար ավելի բարենպաստ և թափանցիկ միջավայր ստեղծել

ՊԵԿ-ը ձգտում է բիզնեսի համար ավելի բարենպաստ և թափանցիկ միջավայր ստեղծել

Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումներում առանցքային դերակատարություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Տեղեկատվական տեխնոլոգիաներով պայմանավորված` նոր լուծումների անընդհատ կիրառմամբ, ՊԵԿ-ը ձգտում է բիզնեսի համար ավելի բարենպաստ և թափանցիկ միջավայր ստեղծել: Համակարգում շարունակելով հետևողական բարեփոխումների գործընթացը, ՊԵԿ-ը ոչ միայն հաջողությամբ ներդնում է միջազգային փորձն, այլև կատարելագործելով այն` ուսանելի օրինակ դառնում գործընկեր-պետությունների համար: Լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը տեղեկացրել է, որ մեր մաքսային ծառայության տվյալների բազան համապատասխանեցված է Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների բազաների հետ. «Այսօր ՀՀ մաքսային ծառայությունն  պատրաստ է ՀՄԿ ցանկացած անդամ երկրի հետ իրականացնել տվյալների նախնական փոխանակում, ինչի շնորհիվ ավելի կդյուրացվի մաքսազերծման գործընթացը` մի քանի անգամ կրճատելով ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացի վրա ծախսվող ժամանակն ու գումարը»:

Ակտիվ մասնակցելով Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կողմից կազմակերպված մի շարք միջազգային աշխատաժողովներին, կոմիտեի մասնագետներն այդ ընթացքում ոչ միայն նոր գիտելիքներ ու փորձ են ձեռք բերում, այլև միաժամանակ հանդես են գալիս դասախոսությամբ: Վերջերս Էստոնիայում որպես ՀՄԿ կողմից ԱՊՀ երկրների մասշտաբով միակ հավաստագրված մասնագետ՝ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը «Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդել» խորագրով աշխատաժողովին հանդես գալով դասախոսությամբ, մեր մաքսային ծառայության օրինակով  ներկայացրել է ազգային տվյալների համադրումը ՀՄԿ տվյալների մոդելին: Բրյուսելում տեղի ուենցած մեկ այլ համաժողովում միջազգային փորձագետները բարձր են գնահատել □մեկ պատուհան□ սկզբունքի ներդրմանն ուղղված հայ մասնագետների կատարած աշխատանքները: Իսկ ավելի վաղ «Հարկատու-3□-ն առաջին մրցանակակիր է ճանաչվել Վրաստանում անցկացված միջազգային ամենամյա մրցանակաբաշխությանը` պետական գործակալությունների կողմից տրամադրվող «ամենակիրառելի էլեկտրոնային ծառայություն» անվանակարգում ներկայացված պետական հատվածի 11 խոշորագույն նախագծերի շարքում:

ՊԵԿ ՏՏ ոլորտի պատասխանատուներն օրերս են վերադարձել Թբիլիսիիում տեղի ունեցած ՀՄԿ կազմակերպած «Հարավային Կովկասում առևտրի խթանում, «մեկ պատուհան» սկզբունք և առևտրային տվյալների պահանջների ներդաշնակեցում» խորագրով 2-րդ տարածաշրջանային համաժողովից, որին մասնակցել են 25-ից ավելի երկրների մասնագետներ: Համաժողովի   ընթացքում  Միքայել Փաշայանը ներկայացրել է «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը Հայաստանի Հանրապետությունումե և «Ազգային տվյալների համադրումը ՀՄԿ տվյալների մոդելին՝ ՀՀ մաքսային ծառայության օրինակով» թեմաներով զեկույցներ: Կոմիտեի մասնագետները ներկայացրել են նաև  Վրաստանի և Հայաստանի միջև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ  նախնական տեղեկատվության փոխանակում թեմայով զեկույց: Ի դեպ, կողմերը քննարկել են տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագիր կնքելու մանրամասները: Իսկ համաժողովի ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կաջակցի  մասնակից երկրներին` ազգային տվյալները Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդելին համադրելու գործընթացում, կփոխանցի  Հայաստանի Հանրապետության կողմից ՀՄԿ ստանդարտներին  ՀՀ մաքսային հայտարարագրի տվյալների համադրման փաստաթուղթը՝  որպես տիպային օրինակ օգտագործելու և կատարված աշխատանքից օգտվելու նպատակով։

Միջազգային հեղինակավոր կառույցների բարձր գնահատականներով, ինչպես նաև այս համաժողովում արձանագրված հաջողություններով ևս մեկ անգամ փաստվեց, որ համակարգում ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ ՊԵԿ-ը տարածաշրջանում շարունակում է պահպանել առաջատարի կարգավիճակը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Այս խորագրի վերջին նյութերը