Արամ Աբրահամյան. «Կառավարության ծրագրի վրա մեծ ջանքեր չեն թափվել»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով՝ Կառավարության ներկայացրած և խորհրդարանի կողմից ընդունված ծրագրի վրա հեղինակները մեծ ջանքեր չեն թափվել։
–Առաջիկայում նախագահական ընտրություններն են, և անկախ նրանից, թե ով կընտրվի, պետք է կազմվի նոր Կառավարություն, հնարավոր է՝ նորից նույն կազմով: Բայց սա միջանկյալ ծրագիր է,-ասել է նա՝ որպես թերացում դիտարկելով նաև Կառավարության կողմից բացատրության բացակայությունը, թե ինչու չի կատարել նախորդ ծրագիրը, իսկ տնտեսական ճգնաժամը որպես պատճառաբանություն ներկայացնելը բավարար չէ։
Ա. Աբրահամյանը նաև կարծում է, որ այսօրվա խորհրդարանում տեղերի հարաբերակցության պատճառով կառավարությունը բոլոր օրենքները հեշտությամբ չի կարողանա անցկացնել.
–Չեն կարողանա օլիգարխներին, գործարարներին քաբաբնոցներից բերել խորհրդարան, որպեսզի քվեարկեն:

7or.am