Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը ձգտում է իր ձեռքում կենտրոնացնել հանրային կյանքի բոլոր ոլորտները։ Փորձ է արվում կառուցել «մեկ օլիգարխի տնտեսություն», «մեկ օլիգարխի քաղաքական դաշտ», «մեկ օլիգարխի հեռուստատեսություն», «մեկ օլիգարխին թերթեր ու կայքեր» և այդպես շարունակ։
Վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ նախագահական նստավայրում խնդիր են դրել ստեղծել նաև «մեկ օլիգարխի քաղաքացիական հասարակություն» և «մեկ օլիգարխի երիտասարդ ակտիվիստներ»։
Եթե մինչև այժմ մենք ականատես էինք լինում իրոք ինքնաբուխ և պետական շահ հետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների («Օտարալեզու դպրոցների դեմ», «Թեղուտի պաշտպանություն» և այլն), ապա այժմ իշխանություններն ուզում են սեփականաշնորհել նաև այդ տարածքը և պղծել ամեն ինչ։ Մի շարք «քաղաքացիական նախաձեռնությունների» և սոցցանցերում ստեղծված խմբերի ետևում հստակ երևում են Բաղրամյան 26–ի «ականաջները», ինչը ստիպում է թերահավատորեն վերաբերվել այդ «նախաձեռնությունների» անկեղծությանը և ուղղորդված չլինելուն։
Քավ լիցի, ես դեմ չեմ քաղաքացիական նախաձեռնություններին։ Ավելին, շատ ողջունելի է, որ մարդիկ իրենց և այլոց իրավունքների համար պայքարում են, բայց թացը չորից պետք է տարբերել։
Արդեն իսկ ակնհայտ է, որ որոշ ինքնաբուխ՝ «ներքևից» ստեղծվող, նախաձեռնություններն ամենևին էլ ինքնաբուխ չեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ովքեր են նախաձեռնում «ինքնաբուխ» այդ նախաձեռնությունները և ովքեր են զբաղվում դրանց «ռասկրուտկայով»՝ չեմ կասկածում, որ գործ ունենք հասարակական շարժում կոչվածը ներիշխանական «ռազբորկաների» մեջ որպես գործիք օգտագործելու հետ։ Պատահական չէ, որ «ինքնաբուխները» շատ օպերատիվ կերպով արձագանքում են այս կամ այն երևույթին, բայց արի ու տես, որ, ասենք, երկրի տնտեսության հերն անիծած Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ որևէ խումբ «ֆեյսբուքում» չստեղծվեց, կամ «քաղաքացիական ակտիվիստներից» որևէ մեկը ԱԺ շենքի դիմաց չերևաց ու պատգամավորներին կոչ չարեց դեմ քվեարկել հարյուրհազարավոր ՀՀ քաղաքացիների արտագաղթի պատճառ դարձած իշխանության ծրագրին։
Ուշագրավն այն է, որ «քաղաքացիական ակտիվիստներն» իրենց հայտարարում են ապաքաղաքական կամ վերքաղաքական, սակայն իրականում շատ կոնկրետ քաղաքական շրջանակի շահերն են սպասարկում։ Ընդ որում՝ քաղաքացիականությունից և ժողովրդավարությունից խոսողների առաջ քաշած խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները բացարձակապես կապ չունեն քաղաքացիական ու ժողովրդավարական արժեքների հետ։
Դատելով ամենից՝ իշխանության նախագահական թևը խնդիր է դրել ոչ միայն իշխանամետ խունվեյբինների («Բազե», «Միասին», իշխանամետ կուսակցությունների երիտթև) թիմ պահել, այլ նաև այսպես կոչված ընդդիմադիր ջահելների բուծել։ «Ընդդիմադիր» ակտիվիստները նրանց պետք են երկրի տնտեսաքաղաքական համակարգը մեկի ձեռքում կենտրոնացնելու հանրային պահանջ ձևավորողի ֆունկցիան կատարելու համար։ Այսպիսով՝ ճղճղան զանգվածը փորձում է խլացնել ու հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից ու այդ խնդիրներն առաջացնող թիվ մեկ պատասխանատուներից։
Օրինակ, «քաղաքացիական ակտիվիստները» վերջերս թատերականացված մի ակցիա էին կամզակերպել՝ «թաղելով» Օլիկ Գարխյանին՝ Հայաստանի օլիգարխիան մարմնավորող խրտվիլակին, բայց «մոռացել» էին նշել, որ այսօրվա թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է։ Օլիգարխիայի դեմ պայքարելն, անշու՛շտ, լավ բան է, բայց իրերը պետք է իրենց անվանումներով կոչվեն։ «Ակտիվիստների» թիրախը բոլորն են՝ բացի ՀՀ–ում առկա կլանաօլիգարխիկ համակարգի պարագլուխներ նախագահն ու վարչապետը։ Համանման մյուս նախաձեռնությունների մոտ էլ նույն պատկերն է. մեղավոր են բոլորը և բոլորին պետք է պատժել՝ ապավինելով ... Սերժ Սարգսյանին։ Ինչևէ։
Ուշադրությու՛ն դարձրեք. «քաղաքացիական նախաձեռնությունների» մեծ մասի հարձակումները շրջանցում են Սերժ Սարգսյանին ու նրա մերձավոր շրջապատին, իսկ եթե նախագահին հիշում են, ապա որպես գերագույն արբիտր և օլիգարխների դեմ պայքարի առաջամարտիկ։ Շա՜տ ծիծաղելի տեսարան է, այնպե՞ս չէ։
Ստանալով իշխանամետ լրատվամիջոցների անթաքույց աջակցությունը՝ «ակտիվիստները» թաքնվում են քաղաքացիական արժեքների ետևում, բայց իրականում ծառայում են Բաղրամյան 26–ին ու նպաստում «մեկ մարդու» համակարգի ստեղծմանը։ Ճիշտ է, հասարակական տարատեսակ «շարժումներին» մասնակցողներից շատերն ազնիվ մղումներով են համակարգչի դիմաց նստած «ստատուս» գրում կամ փողոցում պաստառ բռնում, բայց դրանից այդ «քաղաքացիական նախաձեռնությունների» գեղամյանական էությունը չի փոխվում։ Կարելի է ասել, որ «քաղաքացիական ակտիվիստներից» շատերը նույն «դհոլի» ֆունկցիան են կատարում, պարզապես՝ այլ տարբերակով և այլ սակագներով։
Եվ այսպես, Սերժ Սարգսյանի իշխանությունը, քաղաքական դաշտը հաճախորդներով լցնելուց զատ, զբաղված է նաև քաղաքացիական դաշտի «փչացմամբ»՝ դրանով իսկ վարկաբեկելով քաղաքացիական արժեքներն ու հասարական շարժումների գաղափարն ընդհանրապես։ Ուստի, նախագահական ընտրություններին ընդառաջ, կարիք կա «ականազերծելու» ոչ միայն քաղաքական դաշտը, այլ նաև լղոզված քաղաքացիական տիրույթը, այլապես գարշահոտությունը համատարած կդառնա, ինչը ձեռնտու է միայն «ֆուտբոլասերներին»։
Չի՛ կարելի հասարակության լյումպենացում և իշխանական համակարգի թուրքմենբաշիացում թույլ տալ։ Լյումպենացումը վրա է հասնում այն պահից, երբ հանրային գիտակցության մեջ ներարկվում է ոչ թե իրավունքի և օրենքի գերակայության գաղափարը, այլ սովետի ժամանակվա պես «կոլեկտիվների պահանջով» կառավարվելու նպատակահարմարությունը։ Այս թամաշային պետք է հստակ գնահատական տալ, այլապես սերիալները հեռուստաէկրաններից կներթափանցեն իրական կյանք, որից հետո կհայտնվի Սերժ Սարգսյանն իր «Տարո՛ն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի ...» «քաղաքացիական» դիրքորոշմամբ։
Հասարակության լյումպենացումը

Կորյուն Մանուկյան