Ռումինիայում ՀՀ դեսպան Հ. Գասպարյանն այցելել է պատմական Արմենոպոլիս (Գեռլա) քաղաք
Հունիսի 22-23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Տրանսիլվանիայի Գեռլա, պատմական Արմենոպոլիս քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ նորընտիր քաղաքապետ Մարիուս Սաբոյի հետ, տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա եղավ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին, ինչպես նաեւ մասնակցեց մշակութային միջոցառումների:
Հունիսի 23-ի առավոտյան քաղաքապետարանում ծավալված զրույցին, որին մասնակցում էին նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, Ռումանահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, ՌՀՄ գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը, ՌՀՄ Գեռլայի մասնաճյուղի նախագահ Յանոշ Էստեգարը, Բուխարեստի «Արարատ» հրատարակչության տնօրեն Սիրուն Թերզյանը եւ առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս քահանա Բոգդանը, մտքեր փոխանակվեցին Գեռլա քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ Հայաստանի հետ կապերի հաստատման մասին: Դեսպան Գասպարյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետին, նրան տեղեկացրեց նախորդ քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուի՝ անցյալ հոկտեմբերի վերջին Հայաստան կատարած այցի մասին, որի ընթացքում Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել եղբայրական կապեր հաստատելու երկու քաղաքների միջեւ: Քաղաքապետ Մարիուս Սաբոն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հոկտեմբերին Գեռլայում ընդունելու Իջեւանի նոր քաղաքապետ Վարդան Ղալումյանին եւ ստորագրելու համագործակցության համաձայնագիր:
Մարիուս Սաբոն իր նախորդի նման հավաստիացրեց, որ Գեռլայի պատմական կենտրոնը` նախկին Արմենոպոլիսը, որտեղ պահպանվում են հայկական հին հոգեւոր եւ աշխարհիկ շինություններն ու հաստատությունները, քաղաքի հարստությունն են եւ շարունակելու են գտնվել քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո: Երկուստեք նշվեց, որ ինչպես Գեռլայում, այնպես էլ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայերի դարավոր ներկայությունը, նրանց մատուցած արժեքավոր ծառայությունները ռումին պետությանը եւ ժողովրդին, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը եւ փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Այնուհետեւ հանդիպման մասնակիցները, ինչպես նաեւ ռումին սենատորներ, Կլուժի նահանգային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ Գեռլայի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա եղան Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ժամերգությանը: