Լրահոս

25.06.2012 16:29


ԵՄ-ն Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառում

ԵՄ-ն Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառում

Լյուքսեմբուրգում ԵՄ  անդամ 27 պետությունների արտգործնախարարները Սիրիայի դեմ պատժամիջոցների թվով 16-րդ փաթեթն են ընդունել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն:

Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը Սիրիայի 5 իրավաբանական անձանց ԵՄ-ի «սև ցուցակում» ընդգրկելու մասին է: Մինչև հիմա այդ ցուցակում ներառված են եղել  սիրիական 43 ընկերություն և 128 սիրիացի: Արգելվում է  նրանց մուտքը ԵՄ անդամ պետություններ, իսկ Եվրոպայում նրանց ֆինանսական ակտիվները սառեցված են:

Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարի է, ինչ շարունակվում է արյունոտ պայքարը իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև: Այս պայքարում արդեն 13 հազ.–ից ավելի մարդ է զոհվել, այդ թվում` կանայք, երեխաներ, խաղաղ բնակիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը