Քաղաքապետի տեղակալը հանդիպել է Աբովյան-Կորյուն խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան - Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսվարողների բարձրացրած հարցը: Վերջիններիս ներկայացվել է, որ Երևանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկվել է մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել: Գետնանցումների կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաև երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հարցը:
Քաղաքապետի տեղակալը հանդիպել է Աբովյան-Կորյուն խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության