Լրահոս

25.06.2012 18:51


Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հունիսի 25-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13249121 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը  500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 920 մլն դրամ, որից մրցակցային`  900 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 535 606 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4565 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.6115 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը