Բաց նամակ նախագահի վերահսկողական ծառայության պետին և գլխավոր դատախազին
ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ՝
Հովհաննես Հովսեփյանին
ՀՀ գլխավոր դատախազ՝
Աղվան Հովսեփյանին
Հարգելի պարոնայք:
2011-ի հունիսի 17-ից 28-ի հատվածում Ղարաբաղի Մարտունի-2 զորամասում ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանի հանձնաժողովը բացահայտել է, որ զորամաս է մթերվել հնդկական սառեցված էժանագին գոմեշի միս` տեղական թարմ մսի փոխարեն: Այդ ապօրինության մասին Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին չի զեկուցել: Գեղամ Հարությունյանի ստուգող հանձնաժողովը ֆիքսել է, որ զինվորները ճաշարանում մասսայաբար հրաժարվել են այդ մսից պատրաստված սնունդից: Սննդից հրաժարվելու հանգամանքը հետաքրքրել է հանձնաժողովին, պարզվել է, որ այդ միսը ոչ միայն թարմ չէ, այլ նաև տեղական չէ, որ հնդկական սառեցված գոմեշի միս է: Կարելի է կարծել, որ Գեղամ Հարությունյանը, ով ՊՆ հասարակական խորհրդի նախագահն է, պետք է անմիջապես զեկուցեր այդմասին պաշտպանության նախարարին, ինչը, սակայն, չի արել: Ստուգումների մասին իր զեկուցագրի մեջ, որ Գեղամ Հարությունյանը Սեյրան Օհանյանին է ներկայացրել 2011-ի հուլիսին, այդ մասին ոչինչ չի նշել: Ինչու, որովհետև գործել է Գեղամ Հարությունյան–ՊՆ միս մթերող օղակ կոռուպցիոն շղթան: Այդապօրինության մասին տեղյակ են եղել և լռում են ստուգումներ իրականացնող հանձնաժողովի անդամներ ՀակոբԹադևոսյանը, Նորայր Նորիկյանը և Էդուարդ Մանևը:
Պարոնայք
Բյուջեյով հատկացվում են գումարներ զինվորներին թարմ տեղական մսով ապահովելու համար: Գեղամ Հարությունյանը բացահայտել է չարաշահում ու այդ մասին ո՛չ Մովսես Հակոբյանին, ո՛չ էլ Սերյան Օհանյանին չի զեկուցել: Իսկ այդ դեպքում ում են պետք ՊՆ հասարակական խորհրդի ստուգումները, եթե բացահայտված ապօրինության մասին Սեյրան Օհանյանին չի զեկուցվելու:
Չզեկուցելն է ամեն տեսակ արատավոր երևույթների պատճառներից մեկը: Առավել ևս անընդունելի է, երբ ապօրինության մասին չի զեկուցում մարդը, ով ի պաշտոնե պետք է հասարակական վերահսկողություն իրականացնի բանակում: Տեղի ունեցածի հանրային վտանգավորությունն ահռելի է, քանի որ խոսքը գնում է մեր զինվորների առողջության մասին, մեծամասշտաբ չարաշահման մասին: Զորացրված զինվորները պատմում են, որ այդ միսը այնքան ձիգ է, որ անգամ ծամել հնարավոր չէ:
Մենք դիմում ենք ձեզ, քանի որ ՀՀ ՊՆ-ն ոչ միայն տարօրինակ կերպով լռում է, այլև ակնհայտ ապօրինություն թույլ տված չինովնիկին՝ ԳեղամՀարությունյանին նշանակում նոր պաշտոնի՝ զորակոչի ընթացքում դիմում – բողոքներ քննող հանձնաժողովի նախագահ: ՈՒշագրավ է, որ այդ հանձնաժողովում ընդգրկված են այն նույն մարդիկ, ովքեր Գեղամ Հարությունյանի հետ միասին բացահայտել են ապօրինությունն ու միասին լռում են այդ մասին:
Կոչ ենք անում անհապաղ քննություն սկսել այս ապօրինության կապակցությամբ: Կոչ ենք անում այս հարցում լինել հետևողական և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր քայլերը: Հանրային հնչեղություն ստացած և ակնհայտ քրեական երանգ ունեցող այս ապօրինությունն անպատիժ թողնել չի կարելի:

«Բանակում անարդարություններին ոչ» նախաձեռնություն՝
Հովհաննես Սարգսյան
պահեստազորի փոխգնդապետ
ԱրմենԳաբրիելյան՝
ԼՂՀՊԲ N զորամասի նախկին զինծառայող